Թուրքիան ավարտել է տեղական արտադրության ինքնաձիգի պետական փորձարկումները, թուրքական նավախումբը դուրս է եկել երկարատև նավարկության, դյուրակիր զենիթահրթիռային համալիրների դեմ պայքարի վարժանքներ և այլն՝
” Թուրքիան մասնակցում է եվրոպական մի շարք պետությունների մասնակցությամբ անցկացվող EMBOW-XIV դյուրակի հրթիռների դեմ պայքարի վարժանքներին։ Ֆրանսիայում անցկացվող վարժանքներին մասնակցում են նաև Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նորվեգիայի զինծառայողները։Վարժանքները, որոնք մեկնարկել են մարտի 18-ին, շարունակվելու են մինչ մարտի 27-ը։
” Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի նավերի խումբը դուրս է եկել երկարատև նավարկման, որի ընթացքում պետք է այցելի մի շարք երկրներ, վարժանքներ անցկացնի, մասնակցի զորավարժության։ Թուրքական նավախումբը 102 օրյա նավարկության է դուրս եկել մարտի 17-ին Քոջաելի նահանգի Գյոլչուք նավահանգստից։ Barbaros (Բարբարոս) անունը կրող նավախումբը կազմված է TCG Gediz (F-495) և TCG Orucreis (F-245) ֆրեգատներից, TCG Հեյբելիադա (F-511) կորվետից, TCG Gungor բեռնատար նավից։ Նավատորմիղը գլխավորում է Թուրքիայի ՌԾՈւ փոխծովակալ Ալի Մուրաթ Դեդեն։
” Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավարտել է գերմանական ինքնաձիգի հիման վրա ստեղծված Մեհմեթչիք-1 (թուրքերեն՝ Mehmetçik-1) ինքնաձիգի պետական փորձարկումները։ 200 ինքնաձիգից կազմված առաջին խմբաքանակի արտադրությունն արդեն սկսվել է, իսկ առաջիկայում սպասվում է, որ կմեկնարկի սերիական արտադրությունը։
Ռազմաշաբաթը նաև