ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր խումբը լքել է Միջերկրական ծովը

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբը USS George Bush ատոմային ավիակրի գլխավորությամբ լքել է Միջերկրական ծովի արևելյան ափերը՝ մնալով այստեղ գրեթե մեկ շաբաթ։ Այս մասին հաղորդում է Stripes ռազմական լրատվակայքը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրությանը։

 

Ներկայումս ավիակիր խումբը ռազմածովային ուժերի օպերատիվ հինգերորդ նավատորմի պատասխանատվության գոտում է, որը ներառում է Կարմիր ծովը, Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմտյան հատվածը։

Ի սկզբանե դեպի Մերձավոր Արևելք նավարկող ավիակիր խումբը ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատարության որոշմամբ կանգ էր առել Միջերկրականում՝ ի աջակցություն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնք մտահոգված էին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սպասվող հնարավոր անկանխատեսելի քայլերով։

Նշենք, որ հարվածային այս ավիակիր խմբի մեջ մտնում են USS George Bush (Ջորջ Բուշ) ատոմային ավիակիրը, հարակից 4 ռազմանավ, ինքնաթիռային 8 էսկադրիլիա և 6 000 զինծառայող։ Ավիակիր խմբի մեջ է մտնում նաև Truxton հրթիռային ականակիր նավը, որն այս ընթացքում համատեղ զորավարժություն էր անցկացնում Բուլղարիայի և Ռումինիայի ՌԾՈւ  ռազմանավերի հետ՝ Սև ծովի ավազանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *