Ռազմաշաբաթ. Վրաստան. մարտի 16-22

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է արևմտյան օպերատիվ խմբի սպաներին և սերժանտներին։ Վրաստանի պաշտպանության նախարարությունը կդառնա ՆԱՏՕ-ի հերթական կառույցներից մեկի անդամ։ Վրաստան է ժամանել Եվրոպայում ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարը։ Աֆղանստան է մեկնել վրաստանցի զինծառայողների հերթական զորախումբը։

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Աֆղանստանում
Թիկունքում Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն է

” Մարտի 15-ին Վրաստանում նշվում էր հրետանու կազմավորման 21-րդ տարելիցը։ Այս առթիվ տոնական միջոցառում է կայացել Վիզիանի ռազմակայանում, որին ներկա էր նաև պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

” Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աֆղանստան։ Այցի ընթացքում նախագահն այցելել է այդ երկրում առաքելություն իրականացնող վրաստանցի զինծառայողներին, ինչպես նաև հանդիպել ՆԱՏՕ-ի ISAF առաքելության հարավ-արևմտյան ուղղության հրամանատարին։

” Մարտի 17-ին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Աֆղանստանի արտգործնախարար Զարար Ահմադ Օսմանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում երկու երկրների հետագա համագործակցության հեռանկարները։

” Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն հանդիպել է արևմտյան օպերատիվ խմբի հրամանատարությանը։ Հանդիպման ընթացքում ԳՇ պետը սպաներին և սերժանտներին է ներկայացրել զինված ուժերի զարգացման հեռանկարներն ու ռազմավարությունը, ինչպես նաև իրականացվող բարեփոխումները։

Վրաստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով հավանություն է տվել այդ երկրի պաշտպանության նախարարության անդամակցությանը ՆԱՏՕ-ի հերթական կառույցին։ Խոսքը հարավ-արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների կոորդինացիոն խորհրդի մասին է։

” Մարտի 17-ին պաշտպանության նախարարության Կրծանիսի ազգային ուսումնական կենտրոնում կայացել է ռազմական ոստիկանների վերապատրաստման դասընթացների բացման պաշտոնական արարողությունը։ Դասընթացի նպատակն է բարձրացնել պրոֆեսիոնալիզմի աստիճանը ռազմական ոստիկանների շրջանում։

” Երկօրյա այցով Վրաստան էր ժամանել Եվրոպայում ԱՄՆ ծովային հետևակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռիչարդ Թրեյընը։ Մարտի 19-ին պաշտպանության նախարարությունում  բարձրաստիճան հյուրին ընդունել է Իրակլի Ալասանիան։ Գեներալ-լեյտենանտ Թրեյընն այցելել է նաև պաշտպանության ազգային ակադեմիա, որտեղ հանդիպել է վերջինիս ունկնդիրներին։

” Մարտի 20-ին վրաստանցի զինծառայողների հերթական զորախմբը մեկնել է Աֆղանստան։ Զինված ուժերի Վիզիանի ռազմակայանում այս կապակցությամբ կայացել է հանդիսավոր արարողություն։ Աֆղանստան մեկնող հերթափոխի կազմում եղել են ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 13-րդ գումարտակի ուժեղացված դասակը, լեռնային հետախուզական գումարտակն ու հետևակային երկրորդ բրիգադի 23-րդ գումարտակը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *