Թուրքական ռազմանավերը սկսել են երկարատև նավարկությունն Աֆրիկայի ափերով

Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի նավերի խումբը դուրս է եկել երկարատև նավարկման, որի ընթացքում պետք է այցելի մի շարք երկրներ, վարժանքներ անցկացնի, մասնակցի զորավարժության։

Թուրքական նավախումբը նավարկության է դուրս եկել մարտի 17-ին Քոջաելի նահանգի Գյոլչուք նավահանգստից։ Նավարկությունը տևելու է 102 օր։

Barbaros (Բարբարոս) անունը կրող նավախումբը կազմված է TCG Gediz (F-495) և TCG Orucreis (F-245) ֆրեգատներից, TCG Հեյբելիադա (F-511) կորվետից, TCG Gungor բեռնատար նավից։ Նավատորմիղը գլխավորում է Թուրքիայի ՌԾՈւ փոխծովակալ Ալի Մուրաթ Դեդեն։

Թուրքական ռազմանավերն անցնելու են աֆրիկյան 27 պետության ափամերձ հատվածներով՝ ժամանակ առ ժամանակ խարիսխ գցելով տեղի զինվորականների և պաշտոնյաների հետ հանդիպումների, վերանորոգման և վերալիցքավորման համար։

Նավարկության ժամանակ թուրք նավաստիները մասնակցելու են «Օբանգեյմ Էքսպրես» զորավարժությանը, որն աֆրիկյան մի շարք պետությունների հետ անցկացնելու է Միացյալ Նահանգները։

Բացի այդ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում թուրքական նավատորմիղը «Օվերբերգ» զորավարժարանում կրակային վարժանքներ է անցկացնելու, ապա նավարկությունը շարունակելու է Հնդկական օվկիանոս, որից հետո վերադառնալու է Թուրքիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *