Ռազմաշաբաթ. Իրան. մարտի 16-22

Fateh դասի իրանական սուզանավը 2014-ի մայիսին կհամալրի երկրի ռազմածովային ուժերի շարքերը։ Իրանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնի Օմանի Սուլթանության հետ։ Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետը խոստովանել է Իրանի տարածքում հատուկ գործողությունների իրականացման փաստը։ Իրանը կառուցում է ամերիկյան ավիակրի կրկնօրինակը։

” 2014-ի փետրվարին ներկայացված իրանական Fateh սուզանավը ռազմածովային ուժերի շարքերը կհամալրի ընթացիկ տարվա մայիսին։ Պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի խոսքերով սուզանավն անցել է անհրաժեշտ բոլոր փորձարկումները, որոնց ընթացքում նկատված թերություններն արդեն շտկվել են։

” Իրանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը միջազգային ջրերում։ Այդ երկրի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, կոնտրծովակալ Հաբիբոլլահ Սայարիի խոսքերով այդ ռազմավարությունն իրականացնելու նպատակով Աֆրիկայի շուրջ նավարկություն համար նախատեսվում է ուղարկել ՌԾՈւ 30-րդ նավատորմիղը։ Նավարկության ընթացքում նավատորմիղը կանցկացնի նաև համատեղ զորավարժություն Օմանի Սուլթանության ռազմածովային ուժերի հետ։

” Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Բենի Հանցն առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ Ցախալը հատուկ գործողություններ է իրականացրել Իրանի տարածքում։ «Իսրայելի ռազմաօդային ուժերն այնտեղ է, որտեղ պահանջվում, էլ չասեմ այն տասնյակ գաղտնի գործողությունների մասին, որոնց մի մասն ընթանում է նույնիսկ հիմա, երբ մենք ձեզ հետ զրուցում ենք», ” միտումնավոր կամ անզգուշաբար ասել է զինված ուժերի ԳՇ պետը։

” ԱՄՆ ՌԾՈւ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Իրանը սկսել է ամերիկյան Նիմից դասի ավիակրի փոքրացված չափերի կրկնօրինակի կառուցման աշխատանքները։ Ամերիկյան հետախուզության վերլուծաբանների կարծիքով Իրանն ավիակիրը կառուցում է քարոզչական նպատակներով։ Նշվում է, որ ավիակրի կրկնօրինակի կառուցման աշխատանքներն սկսվել են 2013-ի ամռանը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *