Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի տարածքում զորք կիրառելուն

ՌԴ Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել երկրի նախագահի դիմումին, որով առաջարկվում էր մինչև Ուկրաինայում ծայր առած իրավիճակի կայունացումը կիրառել զինված ուժերը՝ այդ երկրում ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ զինծառայողները Ղրիմում. 01.03.2014թ

ՌԴ ԶՈւ զինծառայողները Ղրիմում. 01.03.2014թ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին դիմել է երկրի Դաշնային խորհրդին՝ Ուկրաինայի տարածք զորք մտցնելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում էր, որ հաշվի առնելով Ուկրաինայում ծայր առած իրավիճակն ու այդ երկրում ՌԴ քաղաքացիների համար առկա վտանգը, նախագահը դիմում է Դաշնային խորհրդին՝ երկրի զինված ուժերն Ուկրաինայում կիրառելու թույլտվության համար։

Նշենք, որ վերջին օրերին խիստ սրվել է իրավիճկաը Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետության շուրջ։ Առայժմ թերակղզու մեծամասնություն կազմող էթնիկ ռուս բնակչության անվտանգությունն ապահովում են Սևաստոպլի նավահանգստում տեղակայված Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմածովային բազայի զինծառայողները։

Այժմ արդեն, երբ առկա է ՌԴ Դաշնային խորհրդի հավանությունը, չի բացառվում, որ Ռուսաստանը լրացուցիչ ուժեր կմտցնի թերակղզի։

4 responses to “Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի տարածքում զորք կիրառելուն

  1. Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 24 | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ նախագահն առաջարկել է չեղարկել Ուկրաինայի տարածքում զինված ուժերի օգտագործման թույլտվությունը | Ռազմ.info

  3. Pingback: ՌԴ-ում կոչ են անում կրկին թույլատրել՝ կիրառել զինված ուժերն Ուկրաինայի տարածքում | Ռազմ.info

  4. Pingback: Ռուսաստանն օդային գործողություն է սկսում Սիրիայում Ասադի խնդրանքով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *