Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 24

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոն հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, որով մինչև հունիսի 27-ը ուկրաինական ուժայինների գործողությունները Դոնեցկում ու Լուգանսկում դադարեցվում են։ 

Այնուամենայնիվ, վերջին օրերին ապստամբների և ուժայինների շփման գծի մի շարք հատվածներում գրանցվել են բախումներ, իսկ գիշերը պայթեցվել են երկաթուղիների մի քանի հատվածներ։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

20:25-Ապստամբների կողմից խոցված Մի-8 ուղղաթիռի մասին տեղեկությունը հաստատռվել է։ Հակաահաբեկչական գործողության տեղեկատվական մասի պատասխանատու Վլադիսլավ Սելեզնյովը հայտնել է, որ դեպքը գրանցվել է Սլավյանսկում։ Նա հաստատել է նաև տեղեկությունը զոհերի վերաբերյալ. 9 զինծառայող, որից 3-ը ուղղաթիռի անձնակազմն է։

20:05-Դեռևս չճշտված տեղեկություներով, ապստամբներին հաջողվել է խոցել ուժայինների Մի-8 բեռնատար ուղղաթիռն, ինչի հետևանքով զոհվել է 9 զինծառայող, որոնց թվում են նաև անձնակազմի 3 անդամները։

18:50-Ուկրաինայի Զապորոժյե շրջանում անհայտ անձինք պայթեցրել են երկաթուղային կամուրջ։ Հիշեցնենք, երկաթգծի պայթեմաց մեկ դեպք էլ արձագարվել էր հունիսի 23-ին՝ Դոնեցկի շրջանում

17։10ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նամակով դիմել է Դաշնային Խորհրդին՝ առաջարկելով չեղյալ համարել Դշանային խորհրդի՝ 2014-ի մարտի 1-ի հավանությունը, որով երկրի նախագահին տրվել էր թույլտվություն՝ անհրաժեշտության դեպքում կիրառել զինված ուժերն Ուկրաինայի տարածքում։ Ավելի մանրամասն՝ ՌԴ նախագահն առաջարկել է չեղարկել Ուկրաինայի տարածքում զինված ուժերի օգտագործման թույլտվությունը։

16:05-Ուկրաինայի նախարարների խորհուրդը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Լուգանսկի շրջանի և ՌԴ Ռոստովի շրջանի միջև գործող Իզվարինո սահմանային անցակետի աշխատանքը։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ամստամբները հարձակվել էին անցակետի վրա, ինչի հետևանքով ուկրաինական շուրջ 80 սահմանապահ նահանջել էր ՌԴ տարածք։ Նրանցից 16-ն այդ երկրից խնդրել էին քաղաքական ապաստան, սակայն հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ բոլոր սահմանապահներն էլ վերադարձել են հայրենիք։

14։50- Զապորոժյեում անհայտ անձինք գիշերային ժամերին պայթեցրել են երկաթուղային կամուրջը։ Պայթյունի հետևանքով տուժողներ չեն եղել։ Ավելի վաղ նույնպես նմանատիպ դեպքեր են գրանցվել։

11։01- Համացանցում տարածվել են տեսանյութեր, թե ինչպես են ապստամբների՝ ռուսաստանյան դրոշներով Տ-64 տանկերը շրջում Լուգանսկում։

10։55- Դոնեցկում ցուցարարները նախօրեին  հարձակվել են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի ավտոմեքենայի վրա։ Տեսանյութ՝

10։55- Ռուսաստանյան աղբյուրները տեղեկացնում են, որ գիշերն ուկրաինական կողմը հրետակոծել է Լուգանսկի հյուսիսի Պրիվոլնոե բնակավայրը, ինչի հետևանքով տուժածներ ու ավերածություններ կան։ Հրետակոծության հետևանքով վնասվել է նաև տեղի ածխահանքը։

10։50- «Ազով» կամավորական գումարտակն ուղարկել են Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ՝ մարտեր վարելու ապստամբների հետ։ Գումարտակի կազմում ընդգրկվել է 70 նորակոչիկ, որոնք զինվորական երդում են տվել։ Ընդհանուր առմամբ, գումարտակի մարտիկների թիվը հասել է 500-ի։

10։40- Հունիսի 24-ի վաղ առավոտյան պայթեցվել է Լուգանսկով անցնող երկաթուղին։ Պայթյունի հետևանքով տուժողներ չեն եղել, սակայն երկաթուղին վնասվել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *