Վրաստանցի զինծառայողները մեկնել են ԱՄՆ՝ պրոթեզավորման։ Իրակլի Ալասանիան հանդիպել է Եվրամիության զինվորական կոմիտեի նախագահին։ ՆԱՏՕ-ն Վրաստանի համար կստեղծի պաշտպանական լրացուցիչ հնարավորություններ։ Վրացական զորախումբը պատրաստ է մնալ Աֆղանստանում նաև 2014-ից հետո։
” Փետրվարի 23-ին պրոթեզավորման համար ԱՄՆ է մեկնել վրաստանցի հաշմանդամ զինծառայողների երկրորդ հոսքը։ Սան-Դիեգոյի կլինիկաներից մեկում պրոթեզավորում կանցնեն Աֆղանստանում խաղաղապահ առաքելության, ինչպես նաև 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողները։
” Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպումներ է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի եվրոպական պաշտպանական գործակալությունում։ Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եվրամիության զինվորական կոմիտեի նախագահին։
” Վրաստանի պաշտպանության նախարարն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատարության, այդ թվում՝ դրա ղեկավար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավսի հետ։
” Փետրվարի 27-ին Իրակլի Ալասանիան մասնակցել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ընդլայնված նիստին, որի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի իրականացրած ծրագրերին և թողնել այնտեղ իր զորախումբը նաև 2015-ին։
” ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ալասանիան հանդիպում է ունեցել Աֆղանստանցի իր գործընկեր Խան Մոհամմադի հետ։ Երկու նախարարները քննարկել են 2015-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի պլանավորած ծրագիրը։ Քննարկման ժամանակ առանցքային հարցերից է եղել Աֆղանստանում անվտանգության ապահովման լիազորությունների փոխանցումը տեղական ուժային կառույցներին։
” Վրաստանի պաշտպանության նախարարության սերժանտական դասընթացների մասնակիցները փետրվարի 28-ին այցելել են Թբիլիսիի պետական համալսարան։ Թվով 34 սերժանտ մասնակցել է կոնֆլիկտաբանության թեմայով սեմինարի։
” Պրոթեզավորման նպատակով ԱՄՆ մեկնած վրաստանցի զինծառայողները մարտի երկուսին Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքում կմասնակցեն միջազգային պարօլիմպիական խաղերին։
Ռազմաշաբաթը նաև՝