Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 14-20

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են իրականացնում Բաքվում և Նախիջևանում։ Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության պատվիրակության այցը Բաքու։ Թուրքական բանակն ընդդեմ սահմանախախտների։ Թուրքական ծովային ուժերը՝ Բուլղարիայում կայացած զորավարժությանը։ Թուրք-սիրիական սահմանին՝ փոխհրաձգության դեպքեր։ Թուրքական նավը Եգիպտոս զենք է տեղափոխել։ 3 թուրք զինծառայող է վիրավորվել Սիրիայի հետ սահմանին։

թուրք-ադրբեջանական զորավարժություն

1. Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են իրականացնում Բաքվում և Նախիջևանում։ Զորավարժությունը մեկնարկել էր հուլիսի 12-ին։ Ցամաքային զորքերի գումարտակների մասնակցությամբ Զորավարժությունը կտևի մինչ հուլիսի 28-ը։

2. Թուրքիայի ցամաքային զորքերը հունիս ամսվա ընթացքում ձերբակալել է 15,882 մարդու, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով մուտք գործել այդ երկրի տարածք։ Ձերբակալվածներից 11,644-ը փորձել են Թուրքիա անցնել Սիրիայի տարածքից։

3. Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ռազմարդյունաբերության պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի, այդ երկրի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջեմալովի հետ, ապա նաև այցելել Ադրբեջանի ԱԻՆ։

4.  Թուրքիայի ծովային ուժերը հուլիսի 6-15-ը մասնակցել է Բուլղարիայում կայացած Breeze-13 (թարգմանաբար՝ «Զեփյուռ-13») ծովային զորավարժությանը։ Միջազգային ծովային զորավարժությանը մասնակցել են նաև Հունաստանը, Իսպանիան, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։

5. Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանի և Սիրիայի Ռեսուլայն շրջանի միջև սահմանային հատվածում հուլիսի 16-17-ին փոխհրաձգության դեպքեր են արձանագրվել։ Սիրիական տարածքում մարտեր են ընթացել PKK-ի և սիրիական ապստամբների միջև։ Այդ ընթացքում կրակոցներ են եղել Թուրքիայի ուղղությամբ, որն էլ պատասխան կրակ է բացել։

6. Եգիպտական հեռուստաընկերություններից մեկը Թուրքիայից Եգիպտոս բեռներ տեղափոխող նավում մեծ քանակությամբ ակուստիկ զենք հայտնաբերելու մասին տեղեկություն էր տարածել։ Թուրքիայի ԱԳՆ-ն շտապել է նշել, թե իրենք արդեն հետաքննություն են սկսել այդ տեղեկության կապակցությամբ։ 

7. Հուլիսի 19-ին Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին արձանագրված փոխհրաձգության ժամանակ երեք թուրք զինծառայող է վիրավորվել։ Փոխհրաձգության դեպքն արձանագրվել է Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգի Ալթընսյոզու շրջանի սահմանային հատվածում։

Ռազմաշաբաթը նաև՝ 

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *