Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայից Եգիպտոս զենքի տեղափոխման վերաբերյալ տեղեկություններին։
Եգիպտական հեռուստաալիքներից մեկը ռեպորտաժ էր պատրաստել
, որում ներկայացվում էր Թուրքիայից ժամանած նավերից մեկում մեծ քանակությամբ ատրճանակ հայտնաբերելու և առգրավվելու մասին։
Եգիպտացի իրավապահները Թուրքիայից ժամանած նավում հայտնաբերվել էին մեծ քանակությամբ ակուստիկ ատրճանակներ, որոնք հեշտությամբ կարելի է վերափոխել իրական հրազենի։
Թուրքիայի ԱԳՆ-ն իր հայտարարությունում նշել է, որ «Կահիրեում Թուրքիայի դեսպանատանն արդեն հանձնարվել է անմիջապես խորը և համապարփակ հետաքննություն իրականացնել և տեղեկացնել դրա ընթացքի ու արդյունքների մասին»։
Նշենք, որ Եգիպտոսում արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են զինվորականների կողմից պաշտոնից հեռացված նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների միջև բախումները։