ՊԲ հրամանատարն ընդունել է արցախցի դիվանագետներին

Հուլիսի 18-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Արցախի արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում հյուրընկալել է ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, արտասահմանյան երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչներին և արտաքին քաղաքական գերատեսչության կենտրոնական ապարատի աշխատակիցներին:

Պաշտպանության բանակի հրամանատարը շնորհավորել է հյուրերին արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ՝ բարձր գնահատելով վերջիններիս ներդրումը արցախյան հիմնահարցի կարգավորման գործում և միաժամանակ հույս հայտնել, որ այս քսան տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու հմտությունները այսուհետ ևս մեր դիվանագետները կծառայեցնեն ի շահ և ի բարորություն Արցախի:

Գեներալ-լեյտենանտ Հակոբյան

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման վերջին զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանի ռազմաքաղաքական կարևոր զարգացումներին և հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանը:

Վերջում Արցախի  պաշտպանության նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *