Ադրբեջանում զինվոր է մահացել

Այսօր՝ հուլիսի 20-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Խոջավենդի շրջանի զորամասերից մեկում միջադեպ է գրանցվել։
Համաձայն պաշտպանության նախարարության հաղորդած տվյալների՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Անար Բայրամ օղլու Իբրահիմովը (ծնվ. 1992 թ.) հենակետում անզգուշությամբ կրակել իրեն ամրակցված հրաձիգից։ Ըստ պաշտոնական վարկածի՝ փամփուշտը խոցել է ծառայակցին՝ Շամհալ Վյուղար օղլու Ջաֆարովին (ծնվ. 1994 թ.)։ Տուժածը տեղում մահացել է։

ադրնեջանցի զինվոր

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ փաստի առնչությամբ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *