ՊԲ-ն ամփոփեց առաջին կիսամյակը: Երևանում էին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի խորհրդատվական խումբն ու ԵԱՀԿ նախագահը: ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ վարչության պետերի աշխատանքային խորհրդակցություն ՊՆ-ում: Նախարարի այցը Վրաստան: ՊՆ-ի արձագանքն Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի տնօրենի խոսքերին:Կառավարության համաձայնությունը` Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին առաջարկություններին: Միջգերատեսչական հանձնաժողով՝ ազատամարտիկներին կարգավիճակ շնորհելու, հաշվառելու համար: Արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Արցախյան հիմնախնդիրը: Ազատամարտիկները դժգոհ են Կառավարության որոշումից: Սեյրան Օհանյանն Արցախում է։
1. Հուլիսի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՊԲ ռազմական խորհրդի նիստի ժամանակ ամփոփվին 2013 թվականի բանակային տարվա առաջին կիսամյակի արդյունքները:Ամփոփելով ռազմական խորհրդի նիստի արդյունքները՝ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը փաստել է, որ նշված ժամանակահատվածում ՊԲ-ն ընդհանուր առմամբ կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները և զսպելով հակառակորդին ապահովել է մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը:
2. Հուլիսի 7-ից 13-ը Հայաստանում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը` պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման և աշխատանքների կազմակերպման շրջանակներում:
Հուլիսի 12-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ընդունեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում խորհրդատվական խմբի անդամները ներկայացրեցին նախորդ օրերին կատարված աշխատանքների արդյունքները` պաշտպանության նախարարի դիտարկմանը հանձնելով ՊՌՎ կազմակերպման ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը՝ միջոցառումների կատարման պլան ժամանակացույցով:
3. Հուլիսի 15-ին Հայաստանի արտգործնախարարի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հանդիպումն էր:Հանդիպման ընթացքում քննարկեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը, մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերի, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվող բարեփոխումների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
4. Հուլիսի 16-ից 17-ը Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների գլխավոր օպերատիվ վարչության պետերի աշխատանքային խորհրդակցություն էր:Աշխատանքային խորհրդակցությունն անցկացվել է 2013 թվականի հունիսի 25-ին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գլխավոր շտաբների պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
5. Պաշտոնական այցով Վրաստանում է Սեյրան Օհանյանը: Թբիլիսիում Օհանյանը հանդիպում է ունեցել իր վրացի պաշտոնակից Իրակլի Ալասանիայի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Քննարկվեցին ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր:
6. ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որով հերքել է Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի տնօրենի այն խոսքերը, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել «Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին»:Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել «Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին»: Իսմաիլովը նշել է նաև, թե` «Հայաստանի տարածքում ականային վտանգ չկա, նրանք ավելի շատ ականապատում են, քան ականազերծում»:
7. Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:
Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության սկզբնավորման և իրավական հիմք է հանդիսացել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ 2005թ. մարտի 21-ի թիվ Ն-182-3 որոշմամբ:
8. Հունիսի 17-ին Տիգրան Սարգսյանի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ազգային անվտանգության ծառայությունում ու ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` պաշտպանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության ու ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից։
9. Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 18-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Ըստ ԱԳՆ մամուլի ծառայութան հաղորդագրության՝ երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ։
10. Ըստ Ավետիսյանի՝ իրենց պահանջներից ոչ մեկը չի կատարվել։ «Այնպես չի, որ գործ չի արվել։ Զգացվում է, որ մեր խնդիրը մտահոգում է իրենց։ Բայց մենք չենք կարող սպասել. պահանջում ենք, որ կենսաթոշակները կրկնապատկվեն, քանի որ ամեն ինչ թանկացել է։ Մենք էլ ենք ուզում ապրել»,-նշեց ազատամարտիկը։
11. Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունեց Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը ներկա էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը։ Քննարկվեցին բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային և իրային ապահովման, կոմունալ շինարարության հիմնախնդիրներին:
Ռազմաշաբաթը նաև՝