Սումգայիթում զինվոր է սպանվել: Ավտովթարի է ենթարկվել զինվորների ավտոբուսը: Ադրբեջանի ռազմական գնումները՝ ՌԴ-ից և Ուկրաինայից: 2 շարժական հոսպիտալ՝ թուրքական Turmaks-ից: ANAMA-ի ձախողումները: Արբանյակի կառավարման կենտրոն՝ Նախիջևանում: Զինվորների սննդամթերքը՝ ապօրինի վաճառքի: Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության շրջանային բաժնի պետը կալանավորված է: Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանի հացադուլը: Ռազմական փորձագետը Սաֆար Աբիևին կոչ է անում անցնել թոշակի:Թուրքիայի՝ Ադրբեջանի համար նախատեսված հաուբիցները դեռևս անհնար է շահագործել։
1. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հուլիսի 15-ին սպանվել է 1990-ին ծնված Աբդուլաև Մեհման Արիֆ օղլուն։ Պարտադիր զինծառայությունից հետո կամավոր ծառայությունը շարունակած Աբդուլաևը սպանվել է N556 տանը քրոջ ամուսնու՝ 1981-ին ծնված Ալիև Շահին Նաթիգ օղլուի ձեռքով։
Հուլիսի 19-ին Սդրբեջանում՝ Շամխոր-գետաբեկ մայրուղու 4-րդ կիլոմետրին, վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող բեռնատարը: «Toyota Land Cruiser»-ի ղեկին եղել է Ջանբուլաթ Զահիր օղլու Էմրահովը, իսկ ՊԱԶ-ի ղեկին՝ ԱՀ ՊՆ ավագ ենթասպա Զյուլֆյուհար Էլհան օղլու Շիրալիևը (ծնվ. 1976 թ.)։
Ինչպես հայտնում են Շամխորի շրջանի կենտրոնական հիվանդանոցից, ծանր վնասվածքներ են ստացել մայոր Իրշադ Սալման օղլու Աբբասովը (ծնվ. 1978 թ.) և Միդհեթ Թելեթ օղլու Ասադովը (ծնվ. 1972 թ.)։ Տուժած 2 այլ անձինք և ավտոբուսի վարորդը տեղափոխվել են Գանձակ քաղաքի զինհոսպիտալ։
Հուլիսի 20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի Խոջավենդի շրջանի զորամասերից մեկում զինծառայող Անար Բայրամ օղլու Իբրահիմովը (ծնվ. 1992 թ.) հենակետում անզգուշությամբ կրակել իրեն ամրակցված հրաձիգից։ Արձակված կրակից տեղում մահացել է նրա ծառայակից Շամհալ Վյուղար օղլու Ջաֆարովը (ծնվ. 1994 թ.)։
Հետևելով ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած տվյալներին՝ նշենք, որ հուլիսի 20-ի դրությամբ՝ Ադրբեջանում տարվա կտրվածքով կա 53 զոհ, 67 վիրավոր։
2. Հուլիսի 17-ին հայտնի է դարձել, թե Ռուսաստանը որ երկրներին ինչ տիպի զենք-զինամթերք է վաճառել 2012 թվականին։ Ադրբեջանը ստացել է 16 միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռ, 12 միավոր Մի-35Մ, հականավային հրթիռներ (մանրամասներ չեն նշվում), մի քանի թեթև զրահապատ մեքենաներ «Սկորպիոն-ԼՇ» և «Սկորպիոն-ԼՇԱ-Բ»:
Ըստ Ուկրաինայի Արտահանման վերահսկման պետական ծառայության պաշտոնական կայքի ցուցակի՝ Ադրբեջանը 2012-ին եղել է նաև ուկրաինական զենքի գնորդ՝ ձեռքբերելով 14 միավոր ԲՏՍ-5Բ զրահապատ քարշակ։
3. Թուրքական «Turmaks» («Թուրմաքս») ընկերությունն Ադրբեջանի զինված ուժերին վաճառել է իր արտադրության, 60 հոգու համար նախատեսված, 2500 մ2 տարածք զբաղեցնող 2 շարժական դաշտային հոսպիտալ:
4. Հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել՝ պատասխանելով Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) տնօրեն Նազիմ Իսմայիլովի արտահայտած և իրականությանը չհամապատասխանող մտացածին մտքերին։ Ռազինֆոն իր հերթին պարզել էր, որ ANAMA-ն ականազերծման կեղծ տվյալներ է հրապարակում: Բացի այդ, ականի պայթյունից մահվան դեպքեր են գրանցվում հենց այս շրջաններում, որտեղ ANAMA-ն ականազերծում էր արել:
5. Հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ «Ազերկոսմոս» անունը կրող արբանյակների կառավարման կենտրոնը, որը տեղակայված է Նախիջևանում, սկսել է գործել։
6. Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանական սննդամթերքի խանութներում և սուպերմարկետներում հաճախ վաճառքի են դրվում Ադրբեջանի ԶՈւ համար նախատեսված սնունդը, մասնավորապես, ձուկ, պահածոներ, շիլա, ջեմ, բրինձ, կաթի փոշի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից արձագանքել են վերոհիշյալ դեպքին՝ ասելով «զինվորականների սննդի ապօրինի վաճառքի հաստատված դեպքերը մանրամասն կհետաքննվեն»։
7. Բաքվի ռազմական դատարանը հուլիսի 15-ին հաստատել է, որ հուլիսի 6-ին Ադրբեջանի հանրապետության Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության Գոբուստանի շրջանային բաժնի պետ Անար Իսմայիլովի դեմ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, քանի որ վերջինիս մեղադրում են կաշառակերության մեջ։
8. Ադրբեջանում շարունակվում է Արցախյան պատերազմի մասնակից, վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Զաուր Հասանովի հացադուլը։ Հասանովը մտադիր չէ դադարեցնել հացադուլը, մինչև իր թեյարանի (չայխանա) հարցը չլուծվի։ Բժիշկներն ահազանգում են, որ հաց չուտելու դեպքում այս ամենը կարող է վատ ավարտ ունենալ։
9. Հուլիսի 16-ին ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, Ադրբեջանի ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով հայտնի Յաշար Ջաֆարլին մեկնաբանել է Հարավային Կորեայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Սաֆար Աբիևի հնչեցրած հայտարարությունները՝ խորհուրդ տալով նրան անցնել թոշակի:
10.2011-ին կնքված պայմանագրով Թուրքիան Ադրբեջանին պարտավորվում է տրամադրել 36 միավոր ինքնագնաց հաուբից։ Սակայն դրանց հետ խնդիր է առաջացել, քանի որ գերմանական MTU ընկերությունը, որը սովորաբար շարժիչներով ապահովում է թուրքական «Fırtına» («Ֆըրթընա») և «Yonca Onuk» («Յոնջա Օնուք») ընկերությունների արտադրած հաուբիցները, այս անգամ հրաժարվել էր շարժիչներ տրամադրել ադրբեջանական կողմին՝ մատնանշելով Արցախյան համամարտությունը։ Ըստ թուրքական կողմի՝ համապատասխան այլ շարժիչներ արդեն գտել են։ Նշենք, որ դրանց տեղադրման ու փորձարկման գործընթացը ժամանակատար է։
Ռազմաշաբաթը նաև