Թուրքիայի ռազմարդյունաբերության պատվիրակությունն Ադրբեջանի ԱԻՆ է այցելել

Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության պատվիրակությունը հուլիսի 15-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Թուրքական պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Ֆաիգ Թաղիզադեն։

Ադրբեջանի ԱԻՆ

Ադրբեջանի ԱԻՆ

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱԻՆ-ի պաշտոնական կայքը, ԱԻՆ-ում թուրքական պատվիրակությանը ծանոթացրել են իրենց աշխատանքի հետ, քննարկել համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջեմալովի հետ։

One response to “Թուրքիայի ռազմարդյունաբերության պատվիրակությունն Ադրբեջանի ԱԻՆ է այցելել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 14-20 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *