Թուրքիայի զինված ուժերի ծովային ուժերը մասնակցել է Բուլղարիայում կայացած Breeze-13 (թարգմանաբար՝ «Զեփյուռ-13») ծովային զորավարժությանը։ Զորավարժությունը մեկնարկել է հուլիսի 6-ին և շարունակվել մինչ հուլիսի 15-ը Բուլղարիայի սևծովյան ջրային տարածքներում։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ծովային զորավարժությանը մասնակցել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «Ինոնյու» սուզանավը, «Բորա» ֆրեգատը, «Սըղաջըք» ականազերծիչ նավը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մշտական ծովային անվտանգության խմբում ծառայություն կրող «Սալիհրեիս» ֆրեգատով։
Միջազգային ծովային զորավարժությանը մասնակցել են նաև Հունաստանը, Իսպանիան, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։