Ռուսաստանի ՊՆ-ն և «Ալմազ-Անթեյ» ընկերությունը Ս-400 ԶՀՀ-ի 3 և Ս-350 ԶՀՀ-ի 4 գնդային լրակազմի գնման պայմանագիր են կնքել։ ՀՕՊ միջոցները բանակի սպառազինությունը կհամալրեն մինչև 2023 թվականը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նշենք, որ Ս-350 «Վիտյազ» համակարգերը նոր են։ Դրանց առաջին օրինակները Ռուսաստանի ՊՆ-ն ստացել էր այս տարվա փետրվարին։ Ս-350-ների փորձարկումներն ու մատակարարումը ՊՆ-ին զգալիորեն ուշացել էր նախանշված ժամկետներից։ «Վիտյազները» նախատեսված են բանակի սպառազինությունում փոխարինել Ս-300ՊՍ ԶՀՀ-ներին։
Ս-400-ների գնման մասին մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ ԶՀՀ-ները մարտական հերթապահության են դրված երկրի հարավում, կենտրոնական մասում և Արկտիկայում։ Ս-400-ների արտասահմանյան գնորդների՝ Թուրքիայի, Հնդկաստանի և Չինաստանի, հետ պայմանագրերը նաև ապահովել են ռուսական ռազմարդյունաբերության արտահանման զգալի մասը։