Թուրքիան Ռուսաստանից 2,5 մլրդ դոլարով 4 դիվիզիոն Ս-400 է գնել. Չեմեզով

Դեկտեմբերի 27-ին ՌԴ «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է 4 դիվիզիոն Ս-400 ՀՕՊ համակարգ՝ 2,5 միլիարդ դոլարով: Առաջին մատակարարումները նախատեսվում է սկսել 2020 թ. սկզբից: Այս մասին Չեմեզովը հայտնել է «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Ըստ Չեմեզովի՝ ՌԴ և Թուրքիայի ֆինանսների նախարարությունները ավարտել են նաև գործարքի ֆինանսական կողմի հետ կապված բանակցությունները: 2,5 մլրդ դոլարի 45 տոկոսը Թուրքիան վճարում է իր հաշվին՝ որպես ավանս, իսկ մնացած 55 տոկոսը՝ Ռուսաստանից ստացած վարկի հաշվին:

Կողմերին մնացել է հաստատել եզրափակիչ փաստաթղթերը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ մատակարարումները կսկսվեն 2019 թ. վերջից և 2020 թ. սկզբից:

Դրանցի առաջ էլ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ս-400-ների առաջին համալիրները ստանալու են 2019-ին։

Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարարը նշել էր, որ Թուրքիայում Ս-400-ների տեղակայման համար տեխնիկական աշխատանքներ են արվում։ Թուրքիան համապատասխան ինժեներներ կպատրաստի, անհրաժեշտության դեպքում հնարավոր է ՌԴ-ից ևս տեխնիկներ և ինժեներներ հրավիրվեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *