Ռուաստանն ավարտել է Չինաստան Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդային լրակազմի մատակարարումները։ Այս մասին, սեփական աղբյուրներին հղում անելով, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Պաշտոնական հաստատում տեղեկությանը չկա։
Լրակազմի մեջ եղել են երկու դիվիզիոն արձակման կայաններ*, հրամանատարական մեքենա, ռադիոլոկացիոն կայաններ, օժանդակ սարքավորումներ, պահեստամասեր, 120 միավոր կառավարվող զենիթային հրթիռ։
Ըստ որոշ աղբյուրների՝ յուրաքանչուր դիվիզիոն ներառում է 8 արձակման կայան, որից ամեն մեկը՝ 4 հրթիռ։
Չինաստանը այս համակարգերով սկսել է հետաքրքրվել դեռևս 2012-ից, սակայն Մոսկվան չէր շտապում թույլատրել դրանց վաճառքը Չինաստանին՝ տարակուսելով, որ այնտեղ կարող են կրկնօրինակել զինատեսակը։
Այնուամենայնիվ, 2014-ին Ռուսաստանը համաձայնեց վաճառել 2 գնդային լրակազմ, և այդպիսով՝ Չինաստանը դարձավ համակարգերի առաջին արտասահմանյան գնորդը։
Առաջին լրակազմը Չինաստանը ստացել էր 2018 թվականին, հրթիռների մի մասը մատակարարելիս վնասվել էին փոթորիկի ժամանակ, հետագայում՝ փոխարինվել նորերով։
Դեռ 2007-ին Չինաստանը ՌԴ-ից գնել էր Ս-300ՊՄՈւ2 ԶՀՀ-ների 15 դիվիզիոն, որոնք ապահովում են մայրաքաղաք Պեկինի, ինչպես նաև Շանհայի ու մի քանի այլ խոշոր քաղաքների օդային սահմանների անձեռնմխելիությունը։