Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ներ կմատակարարվի վարկի հետ կապված հարցի լուծումից հետո. Չեմեզով

Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, հեթական անգամ անդրադառնալով Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգներ մատակարարելու հարցին, հայտարարել է, որ Ս-400 ԶՀՀ-ների մատակարարումը կսկսվի Թուրքիային վարկ տրամադրելու հարցի լուծումից հետո։ Այս մասին դեկտեմբերի 7-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

«Այժմ խոսքը գնում է վարկի մասին, հենց որ վարկի հետ կապված հարցը լուծվի… Ֆինանսների նախարարությունը (Ռուսաստանի՝ խմբ. Razm.info-ի) Թուրքիայի Ֆինանսների նախարարության հետ բանակցում է,- հայտարարել է Չեմեզովը»։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Չեմեզովը նաև հավելել է, որ խոսքը միայն վաճառքի միասին է, և ոչ թե Թուրքիայում արտադրության տեղայնացման։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Ս-400-ի առաջին համալիրները ստանալու են 2019-ին։ Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ  Մոսկվան մատակարարումը կսկսի միայն գումարի ամբողջական վճարումից հետո:

Թուրքիային ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ վաճառելու վերաբերյալ պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *