Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի ուժայինները ռազմական նոր գործողություններ են սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի մի քանի գյուղերում։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Գործողություններ իրականացնելու նպատակով նահանգի Լիջե, Սիլվան, Հազրո, Քուլփ, Քոջաքյոյ գավառներին կից 26 գյուղում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել։
Թուրք ուժայինները քրդերի դեմ գործողություններ են իրականացնում նաև մի շարք այլ՝ հիմնականում քրդաբնակ նահանգներում։
Թուրք-քրդական բախումները Թուրքիայի տարածքում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից։ Թուրքիան քրդերի դեմ գործողություններում ներգրավել է բանակի, ժանդարմերիայի, ինչպես նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։
Միևնույն ժամանակ թուրքական օդուժը վերջին մի քանի ամիսներին առավել հաճախ է հարվածում նաև քուրդ զինյալների ճամբարներին Իրաքի հյուսիսային շրջաններում։