Tag Archives: զորակոչ

Ստորագրվել է Արցախում 2017թ. ամառային զորակոչի անցկացման մասին հրամանագիրը

Մայիս 17, 2017 17:44 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը: Continue reading

ՀՀ նախագահը ստորագրել է ամառային զորակոչի և զորացրման հրամանագիրը

Հայկական բանակի զինծառայողներն առաջնագծում Մայիս 15, 2017 12:28 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը: Continue reading

Պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք գումարի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի նիստը Մարտ 30, 2017 16:07 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը մարտի 30-ի նիստում չի առարկել, որ պարտադիր զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած երիտասարդները տույժի դիմաց ազատվեն քրեական հետապնդումից: Այսպիսով, ոլորտը կարգավորող օրենքի գործողության ժամկետը կարող է երկարացվել մինչև 2015 թվականի մայիսի 1-ը: Continue reading

Ապրիլի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի գարնանային զորակոչը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների զինվորական երդման արարողություն Մարտ 11, 2017 13:49 | RAZM.INFO - Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2017թ. ապրիլի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:  Continue reading

Կաշառքով զինծառայությունից ազատելու գործով կալանավորվել է 2 հոգի

ՀՀ քննչական կոմիտե Մարտ 7, 2017 20:35 | RAZM.INFO - Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ: Continue reading

Զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական ուղղությունների

Ուսումնական զորամասերի համար ընտրված զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական կրթական ուղղությունների: Դեկտեմբեր 28, 2016 12:44 | RAZM.INFO - Ձմեռային զորակոչին ընդառաջ փոխոխություններ են եղել նաև վիճակահանության կարգում։ Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկները ևս մեկ անգամ անցնելու են բուժզննություն։ Սահմանվել են նաև զորակոչիկների դասակարգման նոր կատեգորիաներ՝ տարբերանշաններով։ Continue reading

Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 9-ին. Վիգեն Սարգսյանն այցելել է հավաքակայան

ՀՀ պաշտպանության նախարարին և ԶՈւ գլխավոր շտաբի պետին ներկայացնում են զորակոչիկների՝ զորամասն ընտրելու վիճակահանության կարգը Դեկտեմբեր 26, 2016 18:29 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել են Հանրապետական հավաքակայան Continue reading

ՀՀ ԶՈւ նորակոչիկները համազգեստ կստանան անմիջապես կենտրոնական հավաքակայանում

ՀՀ ԶՈւ զինծառայող Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի Դեկտեմբեր 21, 2016 10:33 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ զորակոչի անցկացման կարգում նախատեսված փոփոխություններով՝ առաջիկա ձմեռային զորակոչի ժամանակ, ի տարբերություն նախորդ տարիների, զորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հանրապետական կենտրոնական հավաքակայանում։ Continue reading

Ստեղծվել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները Դեկտեմբեր 20, 2016 14:42 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի շրջանակներում ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Continue reading

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ ԶՈւ՝ ՏՏ ոլորտներում մասնագիտացված զինծառայողներ Դեկտեմբեր 15, 2016 12:28 | RAZM.INFO - Մասնագիտացված զորակոչիների մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները: Continue reading