Հրապարակվել է ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Հրապարակվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թ. հունվարի 31-ը հայտարարել ձմեռային զորակոչ։

Նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Բանակ կզորակոչվեն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվելու է հունվարի 7-ից մինչև փետրվարի 14-ը։

ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովվելու է 2020 թ. ձմեռային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *