Մեկնարկել է Արցախի ՊԲ ձմեռային զորակոչը

Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԲ պաշտոնական կայքից։ Հայտարարության մեջ նշվում է, որ պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության կանոնները` զորակոչիկները անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:

Արցախի ՊԲ ձմեռային զորակոչի ժամկետները ձգձգվել են, որի պատճառը, հավանաբար, դրա վերակազմավորումն է՝ պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու միջոցով (1,2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *