Հուլիսի 1-30-ն Ադրբեջանում պարտադիր զորակոչ կանցկացվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ 2021 թ․ հուլիսի 1-30-ը Ադրբեջանում կանցկացվի պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկների հավաքագրում։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report լրատվակայքը։

Սույն թվականի հուլիսի 1-30-ը զորակոչվելու են 2003 թ. ծնված և մինչև զորակոչի օրը 18 տարին լրացած, ինչպես նաև 1986-2002 թթ. ծնված և մինչև 35 տարեկանը Ադրբեջանի զինված ուժերում չծառայած, զինծառայության հետաձգման իրավունք չունեցող Ադրբեջանի Հանրապետության՝ արական սեռի քաղաքացիները։

Նշենք, որ Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության համար զորակոչ լինում է տարին 4 անգամ՝ երեք ամիսը մեկ։ Ադրբեջանցի երիտասարդները բացի բանակից նաև զորակոչվում են այլ զինված կառույցներ, այդ թվում՝ Պետական սահմանապահ ծառայություն (ՊՍԾ), Արտակարգ իրավիճակների նախարարություն (քաղպաշտպանության զորքեր), Ներքին զորքեր (ՆԳՆ), Պետական հատուկ պահպանության ծառայություն, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *