Tag Archives: ՄԱԿ-ի ԱԽ

Իրաքը կարող է դիմել միջազգային կառույցներին, եթե Թուրքիան չդադարեցնի իր գործողությունները. Риа Новости

Հուլիս 6, 2020 16:18 | RAZM.INFO -

Իրաքը կարող է դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այլ միջազգային կառույցների, որպեսզի Թուրքիան դադարեցնի իր ռազմական գործողություններն Իրաքի տարածքում։

Continue reading

ՄԱԿ-ի ԱԽ-ն հրապարակել է «Իսլամական պետության» գործունեության մասին զեկույց

ԻՊ «ուղեղներ լվանալու» քաղաքականություն. ծաղրանկար. աղբյուր՝ http://heavy.com/news/2015/05/iran-isis-isil-islamic-state-daesh-cartoon-caricature-contest-entries-photos/6/ Հունիս 9, 2017 13:44 | RAZM.INFO - Հունիսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի գլխավոր քարտուղարի անունից հրապարակվել է «Իսլամական պետության» գործունեության մասին զեկույց, որտեղ նշվում է, որ Սիրիայում և Իրաքում կրած պարտությունների ֆոնին ԻՊ գրոհայինները սկսում են վերադառնալ իրենց երկրներ և մեծացնել ահաբեկչական վտանգը այդ տեղերում: Continue reading

Ռուսաստանն Իրանին կարող է 10 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ Նոյեմբեր 15, 2016 18:31 | RAZM.INFO - Իրանը և Ռուսաստանը բանակցում են Իրանին 10մլրդ դոլարի սպառազինություն, մասնավորապես Տ-90 տանկեր, հրետանային համակարգեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ մատակարարելու  հարցի շուրջ: Continue reading

Հյուսիսային Կորեայի միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումը խուճապ է առաջացրել

Հյուսիսային Կորեայի «Musudan» բալիստիկ հրթիռը զորահանդեսի ժամանակ Հունիս 23, 2016 12:51 | RAZM.INFO - Հյուսիսային Կորեան հունիսի 22-ին փորձարկել է իր միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, որը հարավկորեական, ինչպես նաև միջազգային շատ լրատվամիջոցներ անվանում են «Musudan»: Հրթիռի փորձարկումն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհում: Continue reading

Իրաքը Թուրքիայի հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Դեկտեմբեր 10, 2015 15:53 | RAZM.INFO - Իրաքի արտգործնախարարությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրներին, ինչպես նաև Արաբական լիգային երկրներին` խնդրելով միջամտել այդ երկրում անօրինական տեղակայված թուրքական ստորաբաժանումների դուրս բերման հարցին: Continue reading

Թուրքիան խաղաղապահներ կուղարկի Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Մալի

ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում Նոյեմբեր 24, 2014 15:54 | RAZM.INFO - Թուրքիայի խորհրդարանը հաստատել է կառավարության համապատասխան որոշումն առ այն, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության շրջանակներում ուժեր է ուղարկելու Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Մալի: Continue reading

Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ լինելուց

Հոկտեմբեր 21, 2013 11:38 | RAZM.INFO - Հոկտեմբերի 18-ին Սաուդյան Արաբիան հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ լինելուց հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով, որ «ՄԱԿ-ն ունակ չէ պատերազմներն ավարտելու և հակամարտություններ լուծելու»։ Continue reading

Սիրիայի հարցի շուրջ ՌԴ դիրքորոշումն ու Սիրիայի ԱԳՆ հայտարարությունը

Օգոստոս 29, 2013 11:00 | RAZM.INFO - Օգոստոսի 28-ին ՌԴ դիվանագետները լքել են ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվելու էր Սիրիայի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձևի նախագիծը։ Continue reading

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Բան Կի-Մունը՝ Սիրիայում ռազմական միջամության մասին

Օգոստոս 28, 2013 15:26 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի կառավարությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդին է ներկայացնելու հերթական բանաձևը Սիրիայի առնչությամբ։ Վարչապետ Դեվիդ Քեմերոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ բանաձևում քննադատվում է Սիրիայի կառավարությունը՝ քիմիական զենք կիրառելու համար,ինչպես նաև կոչ է արվում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Սիրիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով։ Քեմերոնը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի՝ «համապատասխան միջոցներ» ասելով։ Համաձայն վարչապետի խոսքերի՝ բանաձևը ներկայացվելու է ՄԱԿ ԱԽ մշտական անդամների քննարկմանն այսօր՝ օգոստոսի 28-ի երեկոյան։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր, որ ՄԱԿ ԱԽ-ն պարտավոր է անհապաղ միջամտել Սիրիայի իրավիճակին, ՄԱԿ-ն էլ պետք է միասնություն ցուցաբերի այս հարցում։ «Մենք պետք է անմիջապես արձագանքեք Սիրիայում ողբերգալից իրավիճակին»,-ասել է գլխավոր քարտուղարը։ Կի-Մունը ևս խուսափել է «միջամտություն» ասվածի առավել հստակեցնելուց։ Հիշեցնենք, որ Չակ Հեյգելը BBC-ին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈւ-ն արդեն պատրաստ վիճակի է բերված՝ Սիրիայի կառավարական զորքերին հարվածներ հասցնելու նպատակով։ Նրանք սպասում են Բարաք Օբամայի հրամանին։ Ներկա դրությամբ Սիրիայում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Պարբերաբար ստացվում են հակասական տեղեկություններ ամենատարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից, որոնց իսկությունը ստուգելը բարդ է։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ ԱՄՆ հետախուզության ունեցած ապացույցների մասին։ Պարզ է միայն, որ ՌԴ ու ԱՄՆ քննարկումները՝ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու առնչությամբ, հետաձգվում են։ ՄԱԿ-ի փորձագետները ևս չեն շտապում զեկույց ներկայացնել։  

Սիրիայում ռազմական միջամտության հավանականությունը մեծանում է

Օգոստոս 28, 2013 12:02 | RAZM.INFO - Դեռևս օգոստոսի 26-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները պատրաստ են «գործել Սիրիայում՝ առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանության»։ Continue reading