Daily Archives: Հոկտեմբեր 4, 2017

Թուրքիայում պայթյունի արդյունքում սպանվել է 4 թուրք զինծառայող

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ Հոկտեմբեր 4, 2017 11:23 | RAZM.INFO - Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները ինքնաշեն պայթուցիկ սարք են գործարկել: Նախնական տվյալներով՝ սպանվել է 4 թուրք զինծառայող, ևս 4-ը վիրավորվել է:  Continue reading

Եթե ԱՄՆ-ն շարունակի զինել Սիրիայի քրդերին՝ Թուրքիան միայն զգուշացումներով չի սահմանափակվի. Թուրքիայի ՊՆ

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա Հոկտեմբեր 4, 2017 11:13 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների՝ Սիրիայի «Ժողովրդական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը զենքի մատակարարումների շարունակվելու դեպքում, Թուրքիան չի սահմանափակվի միայն զգուշացումներով:  Continue reading

Իրանում նշանակվել է ՀՕՊ կենտրոնական շրջանի նոր հրամանատար

Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ուժերի տարբերանշանը Հոկտեմբեր 4, 2017 10:49 | RAZM.INFO - Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի Սպահանի (կենտրոնական) շրջանի նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Ալի Հադադի Սամանին, ով  այդ պաշտոնում փոխարինել է գնդապետ Աբոլֆազ Թավաքոլիին։ Continue reading

Թուրքիայի ռազմական-ավիացիոն ոլորտի արտահանումների սեպտեմբեր ամսվա վիճակագրություն

Թուրքիայից Ադրբեջան, Վրաստան և Իրան պաշտպանական և ավիացիոն ոլորտի արտադրանքների արտահանման ծավալների դինամիկա. 2017-ի հունվար-մարտ Հոկտեմբեր 4, 2017 10:24 | RAZM.INFO - 2017-ի սեպտեմբերին Թուրքիայից Ադրբեջան է արտահանվել շուրջ 493 հազար ԱՄՆ դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք՝ օգոստոս ամսվա արտահանումների համեմատ կրճատվելով մոտ 4 անգամ: Օգոստոսին Ադրբեջանին մատակարարվել էր մոտ 2 միլիոնի դոլարի արտադրանք:  Continue reading

ՌԴ ՊՆ-ն հերքել է ԻՊ ձեռքում գերիներ ունենալու մասին լուրերը

ԻՊ ձեռքում գերի ընկած զինվորականներ (ենթադրաբար մասնավոր զինվորական կազմակերպությունից) Հոկտեմբեր 4, 2017 10:01 | RAZM.INFO - Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքում գերի մնացած զինծառայողների մասին լուրերը: Կա հավանականություն, որ ԻՊ մոտ գերի մնացածները ոչ թե ՌԴ ԶՈւ-ից են, այլ մասնավոր ռազմական կազմակերպությունից: Continue reading

Թուրքիայի և Իրաքի զինուժները խաղարկել են «թշնամու շրջապատում և դիրքերի գրավում»

Թուր-իրաքյան համատեղ զորավարժություն՝ Իրաքյան Քրդստանի վրա հարձակման սցենարով. հոկտեմբեր 2017 թ. Հոկտեմբեր 4, 2017 9:37 | RAZM.INFO - Թուրք-իրաքյան սահմանին՝ անմիջապես Իրաքյան Քրդստանի վերահսկած գոտու դիմաց, շարունակվում է Թուրքիայի և Իրաքի ԶՈւ ստորաբաժանումների զորավարժությունը: Երկու երկրների զինուժները հոկտեմբերի 3-ին խաղարկել են «հակառակորդի շրջապատման և զրահատեխնիկայով դիրքերի գրավման» առաջադրանքներ: Continue reading