Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները ինքնաշեն պայթուցիկ սարք են գործարկել: Նախնական տվյալներով՝ սպանվել է 4 թուրք զինծառայող, ևս 4-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Դեպքը տեղի է ունեցել Յուքսեքովա գավառում: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են գավառի հիվանդանոց: PKK-ի զինյալներին գտնելու համար Թուրքիայի ուժայինները գործողություններ են սկսել, Յուքսեքովա գավառ մեծ թվով զրահամեքենաներ են տեղափոխվել:
Թուրքիայի տարածքում ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո կրկին վերսկսել են 2015-ի ամռանից: Չնայած 2 տարի է, ինչ ուժայինները գործողություններ են իրականացնում քուրդ զինյալների դեմ, սակայն զինյալներին դեռևս չի հաջողվել ճնշել: Բախումներում երկու կողմն էլ ունեն մեծաթիվ մարդկային և նյութական կորուստներ:
Քուրդ զինյալների դեմ գործողություններում ներգրավված է թուրքական բանակը, ժանդարմերիան, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ուժերը: