Daily Archives: Հուլիս 27, 2017

ՊԲ-ում շտաբային զորավարժություններ են անցկացվել ամբողջ բանակի կազմով

Պաշտպանության բանակի հրամկազմը զորավարժության ժամանակ Հուլիս 27, 2017 19:49 | RAZM.INFO - Հուլիսի 25-27-ը Պաշտպանության բանակում անցկացվել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որոնց մասնակցել են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբերն ու ղեկավարման մարմինները: Continue reading

Թուրք-իրանական սահմանին իրանցիների արձակած կրակոցից Թուրքիայի քաղաքացի է սպանվել

Իրանական արտադրության «Բահեր» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան Հուլիս 27, 2017 18:46 | RAZM.INFO - Հուլիսի 27-ին Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի՝ Իրանին սահմանակից հատվածում Իրանի սահմանապահ զինծառայողների արձակած կրակոցներից վիրավորվել, ապա հիվանդանոցում մահացել է Թուրքիայի քաղաքացի Քամուրան Ֆըրաթը: Continue reading

ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերը համալրվում են «Վերբա» համալիրներով

«Վերբա» դյուրակիր ԶՀՀ Հուլիս 27, 2017 18:44 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերը համալրվում են «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով: Ստորաբաժանումների մեծ մասը արդեն սպառազինվել են այդ համալիրներով: Continue reading

ՀԱՊԿ 4 երկիր կմրցի «Ընկերակցության զինվոր» մրցույթում

Հուլիս 27, 2017 17:16 | RAZM.INFO - «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի զինծառայողները, իսկ որպես դիտորդ ներկա կգտնվեն Ուզբեկստանի ներկայացուցիչները։ Continue reading

ՌԴ նախագահը ստորագրել է Սիրիայում ավիախմբի տեղակայման արձանագրության վավերացման օրենքը

«Հմեյմիմ» ավիաբազայի տեխնիկները ԿԱԲ-500Ս ավիացիոն ռումբը Սու-34 ռմբակոծիչի վրա ամրացնելիս Հուլիս 27, 2017 15:30 | RAZM.INFO - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայում ՌԴ ավիախմբի տեղակայման մասին 2015 թ․ օգոստոսի 26-ին կնքված համաձայնագրի հիման վրա 2017 թ․ հունվարի 18-ին ստորագրված արձանագրության վավերացման մասին օրենքը:  Continue reading

Իրանում Կասպյան նավատորմի թիկունքային աջակցման ռազմաբազա է բացվել

Իրանի ռազմանավերը Կասպից ծովում Հուլիս 27, 2017 15:22 | RAZM.INFO - Հուլիսի 25-ին Իրանի մերձկասպյան Գիլան նահանգի Մանջիլ քաղաքում պաշտոնական արարողությամբ բացվել է Իրանի Հյուսիսային (Կասպյան) նավատորմի թիկունքային ապահովման ռազմաբազան: Continue reading

Թուրք-քրդական բախումներում 2 ուժային է վիրավորվել

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն. (արխիվ) Հուլիս 27, 2017 14:21 | RAZM.INFO - Հուլիսի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Սղերթ (Սիիրթ) նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են Թուրքիաի ուժայիների ուղղությամբ․ վիրավորվել է 1 զինծառայող և 1 «գյուղական պահապան»:  Continue reading

CNN. ԱՄՆ-ն դաշնակիցներին հորդորում է կենտրոնանալ ոչ թե Ասադի, այլ ԻՊ դեմ պայքարի վրա

Սիրիայի հարավում ԱՄՆ օժանդակությամբ գործող զինյալներ Հուլիս 27, 2017 13:31 | RAZM.INFO - Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիան Սիրիայում կռվող դաշնակից ուժերին կոչ է անում կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ոչ թե Սիրիայի նախագահ Ասադի դեմ պայքարի վրա։ Continue reading

Սիրիայի «ապաէսկալացման գոտիներում» գործում է ՌԴ ռազմական ոստիկանության 4 գումարտակ

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները Հուլիս 27, 2017 13:26 | RAZM.INFO - Սիրիայի «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտիներում» ներկայում ծառայություն է իրականացնում Ռուսաստանի ԶՈւ ռազմական ոստիկանության 4 գումարտակ:  Continue reading

ՌԴ նախագահը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման օրենքը

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զորավարժության ժամանակ Հուլիս 27, 2017 13:14 | RAZM.INFO - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Continue reading