Իրանում Կասպյան նավատորմի թիկունքային աջակցման ռազմաբազա է բացվել

Հուլիսի 25-ին Իրանի մերձկասպյան Գիլան նահանգի Մանջիլ քաղաքում պաշտոնական արարողությամբ բացվել է Իրանի Հյուսիսային (Կասպյան) նավատորմի թիկունքային ապահովման ռազմաբազան: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Ռազմաբազայի հրամանատար է նշանակվել առաջին կարգի կապիտան (գնդապետ) Զիա Քիանին:

Իրանի ռազմանավերը Կասպից ծովում

Իրանի ռազմանավերը Կասպից ծովում

Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերի մեծ մասը տեղակայված է երկրի հարավային ռազմածովային բազաներում, մասնավորապես Պարսից ծոցի պաշտպանությունն ապահովելու համար: Ավելի փոքրաթիվ Կասպյան նավատորմը տեղակայված է Բանդար Անզալի նավահանգստում։

Առաջիկայում Իրանի Կասպյան նավատորմը նաև համալրվելու է  «Սեփար» հրթիռային ռազմանավով։ Ռազմանավը Իրանի Կասպյան նավատորմի կազմի մեջ է ընդգրկվելու իրանական օրացույցով ընթացիկ տարվա մեջ (մինչև 2018թ. մարտ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *