Թուրք-քրդական բախումներում 2 ուժային է վիրավորվել

Հուլիսի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Սղերթ (Սիիրթ) նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են Թուրքիաի ուժայիների ուղղությամբ․ վիրավորվել է 1 զինծառայող և 1 «գյուղական պահապան»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն (Արխիվ)

Վիրավորված ուժայիններին տեղափոխել են Սղերթի նահանգային հիվանդանոց:

Թուրքիայի ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողություններ են իրականացնում Սղերթ նահանգի Փերվարի գավառի Յազլըջա լեռան մոտակայքում: Գործողությանը աջակցում է նաև Թուրքիայի օդուժը:

Թուրք-քրդական բախումները որոշակի դադարից հետո կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից: Բախումները հիմնականում ընթանում են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում:

2015-ին սկսված և արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր ավերվել են: Ամենաշատ վնասներ կրած նահանգներն են հիմնականոմ քրդաբնակ Մարդինը, Շրնաքը, Հաքքարին, Դիարբեքիրը: Օրինակ՝ Շրնաքի վարչական կենտրոնի շինությունների գրեթե 70 տոկոսն ավերվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *