Թուրք-իրանական սահմանին իրանցիների արձակած կրակոցից Թուրքիայի քաղաքացի է սպանվել

Հուլիսի 27-ին Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի՝ Իրանին սահմանակից հատվածում Իրանի սահմանապահ զինծառայողների արձակած կրակոցներից վիրավորվել, ապա հիվանդանոցում մահացել է Թուրքիայի քաղաքացի Քամուրան Ֆըրաթը: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Իրանական կողմը դեռևս չի արձագանքել այս միջադեպին:

Ավելի վաղ՝ մայիսին, Իրանի հյուսիսարևմտյան Արևմտյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգում PJAK-ի (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն») զինյալների հետ բախումների հետևանքով սպանվել էր Իրանի սահմանապահ ծառայության 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել էին։

Իրանը հայտարարել էր, որ միջադեպի համար պետք է պատասխանտվություն կրի Թուրքիան:

Իսկ ավելի վաղ քրդական ընդդիմադիր, զինյալ խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում Իրանը հրետակոծել էր Իրաքյան Քրդստանի՝ իրեն սահմանկից շրջանը:

Հավելենք, որ անօրինական խմբավորումների  մուտքը Թուրքիա կանխելու համար Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Իրանի հետ սահմանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *