Daily Archives: Սեպտեմբեր 12, 2016

Մայրամուտին Սիրիայում կհաստատվի հրադադարի ռեժիմ

Իրավիիճակը Սիրիայում 2016-ի օգոստոսի վերջին Սեպտեմբեր 12, 2016 16:57 | RAZM.INFO - Այսօր` սեպտեմբերի 12-ին`  արևի մայր մտնելուն պես Սիրիայում պետք է հաստատվի  հրադադրի ռեժիմ, որը նախատեսվում  է սեպտեմբերի 10-ին  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ժնևի բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ: Continue reading

Ավարտվել է «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումը

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ Սեպտեմբեր 12, 2016 16:34 | RAZM.INFO - Օգոստոսի 11-ին ավարտվել է ՌԴ ՊՆ նախաձեռնած «Բանակ 2016» ռազմատեխնիկական միջազգային ֆորումը: Ֆորումին սեփական արտադրանքով մասնակցում էր նաև  Հայաստանը (ավելի մանրամասն՝ այստեղ): Continue reading

Թուրքական զինուժը Իրաքում ցամաքային գործողություն է իրականացրել քրդերի դեմ

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ Սեպտեմբեր 12, 2016 15:40 | RAZM.INFO - Թուրքական զինուժը Սիրիա ներխուժմանը և այնտեղ շարունակվող գործողություններին զուգահեռ սեպտեմբերի 10-11-ին քրդերի դեմ պայքարում վերջին տարիներին առաջին անգամ ցամաքային զորքով ներխուժել է Իրաքի հյուսիսային տարածք: Continue reading

Ֆինանս չլինելու պատճառով Բաքուն ԲՄՊ-3 մեքենաները 2016-ի փոխարեն կստանա 2018-ին

Ադրբեջանի ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենան, 2013թ․ Սեպտեմբեր 12, 2016 15:22 | RAZM.INFO - Ադրբեջանի պատվիրած ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումները Ռուսաստանից Ադրբեջան, որոնք պետք է ավարտվեին 2016֊ին, ֆինանսական խնդիրների պատճառով այս տարի չեն կայանա։ Continue reading

«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները մարտավարական վարժանքներ են անցկացրել

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը ուղղաթիռներով վարժանքներ է անում բարձրլեռնային զորավարժարաններում. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության Սեպտեմբեր 12, 2016 14:19 | RAZM.INFO - Ամառային մարտավարական զորավարժությունների շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների օդաչուները սեպտեմբերի սկզբից կատարել են 30 թռիչք։ Continue reading

Ուորլիք. ԱՄՆ-ն սահմանափակ քանակով պաշտպանական զենք է մատակարում Հայաստանին և Ադրբեջանին

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ Սեպտեմբեր 12, 2016 13:06 | RAZM.INFO - Սեպտեմբերի 11-ին ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության կայքում հրապարակված հարցազրույցում  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին միայն սահմանափակ քանակով պաշտպանական զենք է մատակարարում: Continue reading

Թուրքիայի զինուժը հրետանիով հարվածել է Սիրիայում ԻՊ դիրքերին

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ Սեպտեմբեր 12, 2016 11:19 | RAZM.INFO - Սեպտեմբերի 11-ին Թուրքիայի զինուժը Սիրիայում շարունակվող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում հրետանիով հարվածել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։  Continue reading