«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները մարտավարական վարժանքներ են անցկացրել

Ամառային մարտավարական զորավարժությունների շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների օդաչուները սեպտեմբերի սկզբից կատարել են 30 թռիչք։ Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը ուղղաթիռներով վարժանքներ է անում բարձրլեռնային զորավարժարաններում. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության (արխիվ)

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը ուղղաթիռներով վարժանքներ է անում բարձրլեռնային զորավարժարաններում. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության (արխիվ)

Հարվածային Մի-24  և բեռնատար Մի-8 ուղղաթիռների անձնակազմները հետախուզել են տեղանքը, ուղեկցել են մոտոհրաձգային և հատուկ ստորաբաժանումների շարասյուններին, տեղափոխել են պաշարներ և հետախուզական խմբեր։

Վարժանքի ընթացքում մշակվել են նաև Երևանի ռազմական օդանավակայանից Գյումրի ավիատեխնիկայի փոխադրման գործողություններ:

Ավելացնենք, որ հարվածային Մի-24 և բեռնատար Մի-8 ուղղաթիռներով (7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով) Հայաստանում ռուսաստանյան ԶՈւ ավիաբազան համալրվել է 2015-ի դեկտեմբերին։ 2016-ի փետրվարին ավիաբազա է բերվել ավիատեխնիկայի ևս մեկ խմբաքանակ, որի մեջ եղել են 4 միավոր ՄիԳ-29 կործանիչ, նորոգված և արդիականացված ՄիԳ-29Ս կործանիչներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ։է:

«Էրեբունի» օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *