Այսօր` սեպտեմբերի 12-ին` արևի մայր մտնելուն պես Սիրիայում պետք է հաստատվի հրադադրի ռեժիմ, որը նախատեսվում է սեպտեմբերի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ժնևի բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ:
Բանակցությունների արդյունքում համաձայնեցվել է 5 փաստաթուղթ, և Սիրիայի իշխանությունները հաստատել են կրակի դադարեցման վերաբերյալ այս համաձայնությունը:
Ըստ համաձայնագրի՝ նախևառաջ նախատեսվում է Սիրիայում հաստատել հրադադարի ռեժիմ. սկզբում 48 ժամ: Այդ 48 ժամում հրադադարը պահելուց հետո կսահմանվի հրադադարի ևս 48 ժամ:
7 օր հրադադարի ռեժիմ պահպանելուց հետո ստեղծվելու է համատեղ գործունեության կենտրոն, որը պետք է տարանջանտի «չափավոր» ընդդիմադիրներին «Ան-Նուսրայի ճակատ» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներից, ինչից հետո արդեն ՌԴ օդատիեզերական և ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնելու ահաբեկիչներին:
Համաձայնությամբ հստակցվել են նաև այն շրջանները, որտեղ պետք է հարվածներ հասցնեն միայն ՌԴ և միայն ԱՄՆ ուժերը: Սիրիական ուժերը գործելու են ՌԴ-ին և ԱՄՆ-ին հատկացված սահմաններից դուրս:
Համաձայնագրով նախատեսվում է նաև հումանիտար օգնություն տրամադրել բնակչությանը:
Pingback: Պայմանավորված առաջին օրվա ընթացքում Սիրիայում հրադադարը պահպանվել է | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը երկարաձգել ևս 48 ժամով | Ռազմ.info
Pingback: Հրաձգությունից հետո սիրիական կառավարական զորքերը վերադարձել են նախկին դիրքեր | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ ավիահարվածները Սիրիայի կառավարական ուժերին. միջազգային արձագանքը | Ռազմ.info
Pingback: Սիրիայում դադարեցվում է հրադադարի ռեժիմը | Ռազմ.info
Pingback: Սիրիայում ԱՄՆ և ՌԴ համաձայնությամբ հրադադարի հաստատման չկայացած համաձայնագրի տեքստը | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը մեծացնում է Սիրիայի իր ավիախումբը | Ռազմ.info