«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած տեխնիկան

«Բանակ 2016» ռազմատեխնիկական միջազգային ֆորումին Հայաստանը ներկայացրել է հրետանու հետախուզման և  կրակի կառավարման մեխանիզացված 2KO2 համալիր, լազերային հեռաչափներ, լեռնային պերիսկոպներ և ռադիոտեղորոշման ՄԵԳ-1 կայան: Այս մասին հայտնում են Regnum և Sputnik Armenia լրատվական գործակալությունները:

Հետախուզման և  կրակի կառավարման մեխանիզացված համալիրը նախատեսված է թիրախների տեղորոշման, դրանց խոցման համար կորդինատների և հրետանային տվյալների հաշվարկման համար:

«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած հետախուզման և կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիրը: Լուսանկարը՝ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության

«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած հետախուզման և կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիրը: Լուսանկարը՝ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության

Սարքավորումը բաղկացած է երկու գերզգայուն տեսախցիկներից, լազերային հեռաչափից և օպերատորի կոնսոլներից: Տեղավորվում է 2 ուսապարկում:

Արտադրող ընկերության՝ LT-Pyrkal-ի փոխտնօրենը Sputnik-ի հետ զրույցում հայտնել է, որ համալիրը ինքնուրույն է սահմանում կորդինատները GPS և ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգերով:

Թիրախի մասին տվյալների ստացումից հետո (հայտնաբերելու առավելագույն հեռավորությունը 20 կմ է) կորդինատները ռադիոալիքով կամ հեռախոսակապով փոխանցվում են հրետանուն: Կրակից առաջ համակարգը հաշվի է առնում օդերևութաբանական պայմանները, քամու արագությունը: Հրաձգության ընթացքում օպերատորների համար ռիսկի գործոնը իջեցված է նվազագույնի: Նրանք աշխատում են թաքնված տեղանքից՝ կրակի գծից 50 մետր հեռավորության վրա:

Այս սարքի միջոցով հայտնաբերումից հետո թիրախի խոցման արագության նորմատիվը 5 րոպեից հասցվել է 1 րոպեի:

LT-Pyrkal-ի փոխտնօրենը նշել է, որ համալիրում հաշվի է առնվել նաև ձեռքով կառավարվելու հնարավորությունը:

Regnum գործակալության հետ զրույցում ՀՀ Պն ներկայացուցիչը հայտնել է, որ այն արդեն օգտագործվում է ՀՀ և Արցախի զինված ուժերում, ավելին այն իրեն լավ է դրսևորել ապրիլյան մարտերում, մասնավորապես Աղդամի ուղղությամբ հրետանային մարտերում:

Հայաստանյան արտադրության ՄԵԳ-1 ռադիոտեղորոշման կայանը թույլ է տալիս հայտնաբերել  մարդկանց 2,2 կմ, իսկ զինտեխնիկա՝ 3,3 կմ հեռավորության վրա: Սարքավորումը կշռում է 15 կգ: Լրատվամիջոցի փոխանցմամբ ՀՀ ԶՈւ-ն այս պահին արդեն պատվիրել է այս սարքերի որոշ քանակություն և տեղադրվելու է առաջին գծում:

«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած ՄԵԳ-1 ռադիոտեղորոշման կայանը: Լուսանկարը՝ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության

«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած ՄԵԳ-1 ռադիոտեղորոշման կայանը: Լուսանկարը՝ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության

Հայաստանը ներկայացրել է նաև լազերային հեռաչափներ, պերիսկոպ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային սարքավորումներ՝ խորհրդային զենիթահրթիռային համակարգերը և ռադիոլոկատորները արդիականացնելու համար:

Սեպտեմբերի 6-ին Ռազմինֆոն հրապարակել էր ցուցահանդեսին ներկայացվելիք հայաստանյան ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցակը:  Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ցուցահանդեսին մասնակցող հայաստանյան ընկերությունների անունները:

Ավելացնենք, որ «Բանակ-2016»-ը ՌԴ ՊՆ-ի կողմից նախաձեռված ռազմատեխնիկական միջազգային ֆորում է, որն անցկացվում է երկրորդ անգամ: «Բանակ-2015»-ին Հայաստանը չի մասնակցել, սակայն ՀՀ ՊՆ տեղակալ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Ալիկ Միրզաբեկյանի պատվիրակությունը Ռուսաստանում մասնակցել էր «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած լազերային հեռաչափը: Լուսանկարը՝ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության

«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած լազերային հեռաչափը: Լուսանկարը՝ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության

One response to “«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած տեխնիկան

  1. Pingback: Ավարտվել է «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *