Ավարտվել է «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումը

Օգոստոսի 11-ին ավարտվել է ՌԴ ՊՆ նախաձեռնած «Բանակ 2016» ռազմատեխնիկական միջազգային ֆորումը: Ֆորումին սեփական արտադրանքով մասնակցում էր նաև  Հայաստանը (ավելի մանրամասն՝ այստեղ):

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ

Երկրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսին իրենց արտադրանքն են ներկայացրել հիմնականում Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունները, այդ թվում՝ «Ուրալվագոնզավոդը», «Կալաշնիկովը», ինչպես նաև արտասահմանյան ընկերություններ (Իսրայելից, Բելառուսից, Ղազախստանից, Պակիստանից և այլ երկրներից):

Ցուցահանդեսի մասնակիցներից ռուսաստանյան «Կալաշնիկով» կոնցերնին, վերջինս  ցուցադրել է սեփական արտադրության 5,45 մմ ԱԿ-12 և 7,62 մմ ԱԿ-15 դիպուկահար հրացանները:

Կոնցերնը նաև ներկայացրել է  իր ստեղծած «Սորատնիկ» զրահապատ ռոբոտի մարտական հնարավորությունները: Այն պասիվ ռեժիմում կարող է աշխատել մինչև 10 օր և հայտնաբերել թիրախներ մինչև 2500 մետրի վրա: Նախատեսված է հետախուզության անցկացման, ստորաբաժանումներին կրակային օժանդակություն ցույց տալու, ականազերծման և տարածքների պահպանության  համար:

«Ուրալվագոնզավոդ» հոլդինգը ներկայացրել է նորագույն «Արմատա» տանկը, ԲՄՊՏ-72 տանկերի աջակցման մեքենա, 12,7 մմ տրամաչափի հեռակարավարվող մարտական մոդուլով ԲՏՌ-80 զրահափոխադրիչ, արդիականացված Տ-72Բ3 և Տ-90ՄՍ տանկեր և այլն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 6 օրերի ընթացքում կնքել է ընդհանուր 130 միլիարդ ռուբլի (մոտ 20 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ պայմանագրեր:

Հիշեցնենք, որ «Բանակ-2016»-ը ՌԴ ՊՆ-ի կողմից նախաձեռված ռազմատեխնիկական միջազգային ֆորում է, որը անցկացվում էր երկրորդ անգամ: «Բանակ-2015»-ին Հայաստանը չէր մասնակցել, սակայն ՀՀ ՊՆ տեղակալ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Ալիկ Միրզաբեկյանի պատվիրակությունը Ռուսաստանում մասնակցել էր «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *