Daily Archives: Հուլիս 8, 2016

ՊԲ-ին և Արցախի այլ կառույցներին տրամադրվել է 100-ից ավելի մեքենա

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը Հուլիս 8, 2016 17:44 | RAZM.INFO - Հուլիսի 8-ին Արցախի խորհրդարանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավար, վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը, ըստ որի՝ Պաշտպանության բանակին, փրկարար ծառայությանը, շտապօգնության կայաններին և հիմնականում շրջանային պետական կառավարման համակարգերին 100- ից ավելի նոր մեքենա է տրամադրվել: Continue reading

ՌԴ ԶՈւ դիպուկահարներին սովորեցրել են խոցել ԱԹՍ-ներ

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության Հուլիս 8, 2016 17:25 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի շուրջ 100 զինծառայող անցել է դիպուկահարի պատրաստության կուրսեր, որոնց մեջ ներառված են եղել նաև անօդաչու թռչող սարքերի խոցումը: Կուրսանտներն արդեն հանձնել են քննությունները, Continue reading

Դաղստանում հատուկ գործողության ընթացքում սպանվել է 9 զինյալ

Մախաչկալայի զինյալ խմբավորման պարագլուխ Հույեսն Տագիրովը Հուլիս 8, 2016 15:57 | RAZM.INFO - Հուլիսի 8-ին Դաղստանում Ռուսաստանի ուժայինների հատուկ գործողության արդյունքում սպանվել է 9 զինյալ: Գործողության ընթացքում զինյալների կրակոցներից մահացել է նաև 1 հատուկ ջոկատային, ևս 3 ուժային վիրավորվել է:  Continue reading

Հայաստանը կմասնակցի  «Բանակային միջազգային խաղեր 2016»-ին

Հայկական բանակի տանկիստը՝ մրցակիցներից շուտ վերջնագծին հասնելուց հետո (արխիվ, 2014) Հուլիս 8, 2016 15:24 | RAZM.INFO - Հայաստանը «Բանակային միջազգային խաղեր 2016»-ին կմասնակցի «Տանկային բիաթլոն» և  «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթներին: Continue reading

Վարշավայում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի լոգոն Հուլիս 8, 2016 15:03 | RAZM.INFO - Հուլիսի 8-9-ին Վարշավայում անցկացվելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների գագաթաժողովը, որին մասնակցելու համար այսօր Լեհաստան է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը մասնակցելու է մասնավորապես Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Continue reading

ՌԴ ռազմաբազայի ԱԹՍ ստորաբաժանումները պատրաստվում են խոշոր զորավարժությանը

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացնում, (արխիվ) Հուլիս 8, 2016 13:19 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված ռազմաբազայի ԱԹՍ-ների ստորաբաժանումները հուլիսի կեսերին ամբողջ ռազմաբազայի կազմով անցկացվելիք զորավարժությանը պատրաստվելու համար փորձնական թռիչքներ են կատարում: Continue reading

Կառավարությունը կֆինանսավորի նաև արտերկրում բուժվող զինծառայողի ուղեկցի ծախսը

Անվանական ժամացույց վիրավորված զինծառայողին Հուլիս 8, 2016 12:25 | RAZM.INFO - Հայաստանի կառավարությունն իր հուլիսի 7-ի նիստում ընդունել է որոշում, որով ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Continue reading

[Լրացված] ՊԲ-ն կանխել է թշնամու դիվերսիայի փորձը

Հուլիս 8, 2016 10:40 | RAZM.INFO - Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, Արցախի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: Continue reading