ՌԴ ռազմաբազայի ԱԹՍ ստորաբաժանումները պատրաստվում են խոշոր զորավարժությանը

Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված ռազմաբազայի ԱԹՍ-ների ստորաբաժանումները հուլիսի կեսերին ամբողջ ռազմաբազայի կազմով անցկացվելիք զորավարժությանը պատրաստվելու համար փորձնական թռիչքներ են կատարում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում (արխիվ)

Վարժանքի ընթացքում ստորաբաժանումները ԱԹՍ-ներ են նկարահանում են զորավարժության երթուղիները «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանի միջև:

Նկարահանումների նպատակն է ավելի արդյունավետ որոշումներ ընդունել երթերի և զորավարժության ընթացքում իրականացվելիք պայմանական հարձակողական ու պաշտպանական գործողությունների ժամանակ:

Նկարահանումները կատարում են 0,5-6 կմ բարձրություններից «Նավոդչիկ-2», «Օրլան-10», «Տախիոն» անօդաչու թռչող սարքերի համալիրներով (բուն ԱԹՍ-ները և դրանց ղեկավարման կայանները):

Բուն զորավարժության ընթացքում նշված անօդաչու թռչող սարքերը ցամաքային ստորաբաժանումների համար հետախուզական և կրակի կառավարման համար նախատեսված տվյալներ են փոխանցելու:

Ինչ վերաբերում է զորավարժությանը, որին պատրաստվում են ԱԹՍ ստորաբաժանումները, ապա այն անցկացվելու է հուլիսի կեսերին: Ներգրավվելու է Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ամբողջ անձնակազմը: Զորավարժությունը ղեկավարելու է ռազմաբազայի հրամանատարը, հետևելու են նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամկազմի ներկայացուցիչները:

Նույն զորավարժությանը մասնակցելուն պատրաստվելու համար ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները դաշտային ելք են անցկացրել «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում, իսկ ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ գրոհային ուղղաթիռների օդաչուները թռիչքներ են կատարել թույլատրելի նվազագույն և առավելագույն բարձրությունների վրա: Օրեր առաջ էլ դեսանտավորման գործողություններ են իրականացրել ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները:

2 responses to “ՌԴ ռազմաբազայի ԱԹՍ ստորաբաժանումները պատրաստվում են խոշոր զորավարժությանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 3–9 հուլիսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազան զորավարժություն է անում ամբողջ կազմով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *