ՊԲ-ին և Արցախի այլ կառույցներին տրամադրվել է 100-ից ավելի մեքենա

Հուլիսի 8-ին Արցախի խորհրդարանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավար, վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը, ըստ որի՝ Պաշտպանության բանակին, փրկարար ծառայությանը, շտապօգնության կայաններին և հիմնականում շրջանային պետական կառավարման համակարգերին 100- ից ավելի նոր մեքենա է տրամադրվել: Այս մասին հայտնում է Արցախի խորհրդարանի կայքը:

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը

Դրամական փոխանցումները կազմել են 4 մլրդ 562 մլն 175 հազար դրամ: Հուլիսի 1-ի դրությամբ՝ ստացված գումարի շուրջ 50 տոկոսը ծախսվել է, որից հատկացումներ են կատարվել ինժեներական աշխատանքների իրականացման և զորակոչված քաղաքացիների դրամական փոխհատուցման համար:

Արա Հարությունյանի խոսքով՝ ստացված ոչ դրամական արժեքները գույքագրվել են կառավարության պահեստներում, պարենային ապրանքները համակարգվել են գյուղհիմնադրամի կառույցների, իսկ իրային օգնությունը՝ ներդրումային հիմնադրամի միջոցով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *