Հուլիսի 8-ին Դաղստանում Ռուսաստանի ուժայինների հատուկ գործողության արդյունքում սպանվել է 9 զինյալ: Գործողության ընթացքում զինյալների կրակոցներից մահացել է նաև 1 հատուկ ջոկատային, ևս 3 ուժային վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:
«Կովկասյան Հանգույց» լրատվակայքն իր հերթին տեղեկացնում է, որ ևս երկու ենթադրյալ զինյալ ձերբակալվել է:
Գործողության ընթացքում վնասազերծված 9 զինյալները Մախաչկալայի դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման անդամ էին, նրանց թվում էր նաև խմբավորման առաջնորդ, հետախուզման մեջ գտնվող Հույեսն Տագիրովը:
Նշենք, որ հուլիսի 7-ին՝ վաղ առավոտյան Կարաբուդախկենտսկում հայտարարվել էր հակաահաբեկչական ռեժիմ, որը շարունակվել է նաև այսօր:
Ավելացնենք, որ Դաղստանում և առհասարակ Ռուսաստանի մյուս կովկասյան տարածքներում ահաբեկչական կազմակերպությունները ստեղծում են մասնաճյուղեր, որպեսզի տեղացիներին հավաքագրեն և ընդունեն իրենց շարքերը: Այդ պատճառով հենց Դաղստանում հաճախակի բախումներ են լինում ուժայինների և տեղացի զինյալների միջև:
Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան