Դաղստանում հակաահաբեկչական գործողության ընթացքում մեկ զինյալ է սպանվել

Այսօր՝ հուլիսի 7-ին, Դաղստանի Կարաբուդախկենտսկի շրջանի Նոր Փարաուլ գյուղի մոտ փոխհրաձգության հետևանքով սպանվել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով Դաղստանի ուժային կառույցներին։

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում

Փոխհրաձգությունը սկսվել է, երբ ուժայինները պահանջել են թաքնված զինյալին հանձնվել, որին հակառակ նա կրակել է. նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը :

«Ինտերֆակս» գործակալությունը, հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրին, փոխանցում է, որ փոխհրաձգությունը եղել է գյուղի մոտ՝ անտառում: Ուժայիններից տուժող չի եղել:

Նշենք, որ հուլիս 7-ին՝ առավոտյան 03:30, զինյալների չեզոքացման համար Կարաբուդախկենտսկի շրջանում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ:

Նախկինում այս շրջանում հակահաբեկչական ռեժիմ հայտարարվել էր նաև 2015-ի նոյեմբերին: Այն ժամանակ ուժայինների երկօրյա գործողությունների ընթացքում սպպանվել էր մեկ սպա և մեկ զինյալ:

Ավելացնենք, որ Դաղստանում և առհասարակ Ռուսաստանի մյուս կովկասյան տարածքներում ահաբեկչական կազմակերպությունները ստեղծում են մասնաճյուղեր, որպեսզի տեղացիներին հավաքագրեն և ընդունեն իրենց շարքերը: Այդ պատճառով հենց Դաղստանում հաճախակի բախումներ են լինում ուժայինների և տեղացի զինյալների միջև:

Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Կովկասի հանրապետությունների քարտեզ

One response to “Դաղստանում հակաահաբեկչական գործողության ընթացքում մեկ զինյալ է սպանվել

  1. Pingback: Դաղստանում հատուկ գործողության ընթացքում սպանվել է 9 զինյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *