Վրաստանի Վազիանի զորավարժարանում սկսվել է հնգօրյա երկու առանձին տանկային զորավարժություն, որոնց մասնակցում են Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 4-րդ մեխանիզացված բրիգադի 44-րդ տանկային գումարտակի 3-րդ վաշտը և նույն բրիգադի 45-րդ տանկային գումարտակի 3-րդ վաշտը: Այս մասին հուլիսի 7-ին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Զորավարժության ընթացքին հետևել է Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հրամատանար, գնդապետ Շավլեգո Տապատաձեն:
45-րդ գումարտակի 3-րդ վաշտը տանկային զորավարժությունը անցկացրել է դասակների մակարդակով: Մշակվել է շրջանի գրավման գործողություն, տեխնիկայի շարժում և հակառակորդին հակազդեցություն: Վարժանքներին մասնակցել են 5 միավոր Т-72SIM-1 տանկ և 42 զինծառայող:
Իսկ 44-րդ գումարտակի 3-րդ վաշտը տագնապով սկսված վարժանքի ընթացում մշակել է տեխնիկայի մարտական պատրաստության բերելը, տեխնիկայի տեղաշարժը և օդային գրոհներից պաշտպանությունը: Վարժանքներին մասնակցել են 4 միավոր Т-72SIM-1 տանկ և 31 զինծառայող:
Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան