Իրանի հոգևոր առաջնորդի հրամանով երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ է նշանակվել բրիգադային գեներալ Ամիր Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
Մուսավին այս պաշտոնում փոխարինել է գեներալ Մոհամեդ Հոսեյն Բաղերիին, ով օրերս նշանակվեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Իսկ մինչ այս Սեյիդ Մուսավին զբաղեցնում էր Իրանի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Հոդվածի հեղինակ Ժաննա Վարդանյան
Pingback: Իրան 2016. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info
Pingback: Իրանում նշանակվել է ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով նոր տեղակալ | Ռազմ.info
Pingback: Իրանում նշանակվել է ՌԾՈւ հյուսիսային տարածաշրջանի նոր հրամանատար | Ռազմ.info