ՆԱՏՕ-ի ժողովի անվտանգության համար Լեհաստանը «հակադրոնային» միջոցներ է պատվիրել

Հուլիսի 8-9-ին Վարշավայում անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին մասնակցելու են Դաշինքի անդամ պետությունների ղեկավարներ և այլ պաշտոնյաներ, ինչի համար Լեհաստանի պաշտպանության նախարարությունը պատվիրել է փոքր և միկրո դասի ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Defense News լրատվակայքը:

Ճապոնիայում անվտանգության աշխատակիցները վրանով փակել են երկրի վարչապետի գրասենյակի վրա իջեցված փոքր քաղաքացիական ԱԹՍ-ն, որը կրել է ռադիոակտիվ նյութ, ապրիլ 2015 (արխիվ)

Ճապոնիայում անվտանգության աշխատակիցները վրանով փակել են երկրի վարչապետի գրասենյակի վրա իջեցված փոքր քաղաքացիական ԱԹՍ-ն, որը կրել է ռադիոակտիվ նյութ, ապրիլ 2015 (արխիվ)

Լեհաստանում ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցները պետք է բացազատվեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և Հռոմի պապի՝ Լեհաստան այցելության օրերին (հուլիսի 27-31): Դրանք պետք է լինեն «ոչ կինետիկ» (ենթադրվում է՝ ԱԹՍ-ների դեմ պայքարեն առանց կրակոցների):

«Հակադրոնային» միջոցների տեղակայման համար երկրի իշխանությունները հայտարարել են մրցույթ և հնարավոր մասնակիցներին տեղեկացրել են փակ ընթացակարգով, ինչի պատճառով մրցույթի հաղթողների և նրանց առաջարկած տարբերակների մասին տեղեկություններ չկան:

Լեհաստանի կառավարությունն անվտանգության լրացուցիչ միջոցները կազմակերպել է վերջին շրջանում հաճախակիացած ահաբեկչությունների վտանգի պատճառով:

One response to “ՆԱՏՕ-ի ժողովի անվտանգության համար Լեհաստանը «հակադրոնային» միջոցներ է պատվիրել

  1. Pingback: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Վարշավայի երկնքում առգրավվել է 4 ԱԹՍ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *