ՌԴ ԶՈւ դիպուկահարներին սովորեցրել են խոցել ԱԹՍ-ներ

Ռուսաստանի զինված ուժերի շուրջ 100 զինծառայող անցել է դիպուկահարի պատրաստության կուրսեր, որոնց մեջ ներառված են եղել նաև անօդաչու թռչող սարքերի խոցումը: Կուրսանտներն արդեն հանձնել են քննությունները, տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Վարժանքների ընթացքում զինծառայողները հայտնաբերել ու խոցել են փոքր օդային թիրախներ, որոնք փոխարինել են ԱԹՍ-ներին:

Մարզումների ընթացքում զինծառայողներն անցկացրել են նաև «դիպուկահարային դուելներ»: Չի հստակեցվում, սակայն, թե ինչպիսի դիպուկահար հրացաններով են անցկացվել պարապմունքները:

Եռամսյա կուրսերի ընթացքում կուրսանտներն ուսումնասիրել են նաև դիպուկահարի մարտավարություն, քողարկում, հետախուզում և այլն:

Նշենք, որ փոքր անօդաչու թռչող սարքերի ոչ միայն չեզոքացումը, այլև նույնիսկ հայտնաբերումը բավական բարդ խնդիր է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *