Հայաստանը «Բանակային միջազգային խաղեր 2016»-ին կմասնակցի «Տանկային բիաթլոն» և «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթներին: Այս մասին նշված է մրցույթի կայքում:
«Բանակային միջազգային խաղերն» այս տարի կանցկացվեն հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը նախաձեռնող երկիր Ռուսաստանում, իսկ որոշ մրցույթներ էլ՝ Ղազախստանում: Խաղերի ընթացքում անցկացվելու է առաջնություն 23 մրցաձևից:
«Տանկային բիաթլոնի» ժամանակ Հայաստանը մրցելու է նաև Ադրբեջանի և Իրանի տանկիստների հետ:
Ադրբեջանը բանակային խաղերին կմասնակցի նաև «Ավիադարտս» և «Ծովի գավաթ» մրցաձևերում, ինչպես Իրանը՝ «Սուվորովյան հարձակում», «Ծովային վայրէջք», «Խորություն», «Դեսանտային դասակ», «Էլբրուսյան օղակ», «Դիպուկահարի բնագիծ» մրցույթներին:
«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21 մասնակից, այդ թվում նաև Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը: Որպես դիտորդ ներգրավվել է 9 պետություն։ Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:
Նշենք, որ «Բանակային միջազգային խաղերը» անցկացվում են 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում՝ «տանկային բիաթլոնը», առանձին ֆորմատով անցկացվում էին նաև մինչ այդ:
Հայաստանը մասնակցել է բոլոր տարիներին և մասնավորապես 2014-ին գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին:
Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան
Pingback: Հայկական զորախումբը մեկնել է «Միջազգային բանակային խաղերին» մասնակցելու | Ռազմ.info
Pingback: «Բանակային միջազգային խաղերի» մրցույթները կանցկացվեն նաև Ադրբեջանում | Ռազմ.info
Pingback: 102-րդ ռազմաբազայի տանկիստները պատրաստվում են «Տանկային բիաթլոնի» ընտրական փուլին | Ռազմ.info
Pingback: «Տանկային բիաթլոնի» համար նոր թիրախներ են փորձարկվում | Ռազմ.info