Daily Archives: Մայիս 30, 2016

Արցախի կամավորականները ստանալու են դրամական օգնություն

Կամավորականն Արցախի առաջնագծում, ապրիլ 2016. լուսանկարը «Պանարմենիան» գործակալության Մայիս 30, 2016 18:34 | RAZM.INFO - Մայիսի 27-ին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն Արցախի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտնել է, որ արցախցի աշխատող կամավորականներն առաջնագծում գտնվելու ընթացքում նույնպես ստացել են իրենց աշխատավարձերը, իսկ չաշխատող կամավորականների համար պետական դրամական օգնություն է տրամադրվել: Continue reading

Լյուքսեմբուրգի ԶՈւ մասնագետները մարզում են Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներին

Լյուքսեմբուրգի ԶՈւ մասնագետները դասընթաց են անցկացնում վրաստանցի զինծառայողների համար Մայիս 30, 2016 17:27 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 30-ին, Վրաստանի զինված ուժերի ինժեներական բրիգադի զինծառայողների համար մեկնարկել է ականազերծման վերապատրաստման դասընթաց, որը տևելու է առաջիկա 3 շաբաթը: Վերապատրաստումն անցկացնում են Լյուքսեմբուրգի զինված ուժերի մասնագետները: Continue reading

102-րդ ռազմաբազայում գումարտակի և դիվիզիոնի հրամանատարական կազմը վարժանքներ է անցկացրել

102-րդ ռազմաբազայի գումարտակի և դիվիզիոնի հրամանատարական անձնակազմը վարժանքներ է արել Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ի Մայիս 30, 2016 17:06 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ավարտվել է գումարտակի և դիվիզիոնի հրամանատարական անձնակազմի համար անցկացված վարժանքները: Բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա վարժանքներին մասնակցել է ավելի քան 100 սպա: Continue reading

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

Մայիս 30, 2016 16:19 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման համար հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները: Continue reading

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ. «Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել իր խորհրդային տեխնիկայից»

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն Մայիս 30, 2016 15:16 | RAZM.INFO - Մայիսի 25-ին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է, որ Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել խորհրդային տեխնիկայից և այժմ բանակցություններ է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ: Continue reading

Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության անսպասելի անկեղծությունը. վերլուծություն

Խանլար Վելիև Մայիս 30, 2016 14:37 | RAZM.INFO - Վերլուծելով 2010–15 թվականներին Ադրբեջանի կորուստների թվի (ավելի ճիշտ՝ դրանց նվազման) մասին Ադրբեջանի զինդատախազի ամենամյա ելույթները՝ մեզ հաջողվել է ստանալ այդ տարիներին հակառակորդի կորուստների հնարավոր նվազագույն թվերը։ Ուշագրավ է, որ դրանք զգալիորեն գերազանցում են բաց աղբյուրներից մինչ այժմ հայտնի տվյալները։ Continue reading

Ռուսաստանը ստեղծում է սեփական ինքնասպան ԱԹՍ. ՏԱՍՍ

Ռուսաստանի ԶՈւ ԱԹՍ-ներով վարժանք Աբխազիայում Մայիս 30, 2016 13:22 | RAZM.INFO - Ռուսաստանյան արտադրության ԱԹՍ-ներից մեկի հիմքի վրա ռուսաստանցի մասնագետները մտադիր են ստեղծել ինքնասպան անօդաչու թռչող սարք: Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի սեփական աղբյուրներին հղումով այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը: Continue reading

Դաղստանում սպանվել է ԻՊ-ին հավատարմության երդում տված զինված խմբավորումներից մեկի ղեկավարը

1985 թվականին ծնված Աբուտդին Խանմագոմեդովը Մայիս 30, 2016 12:41 | RAZM.INFO - Մայիսի 28-ին Դաղստանի Դերբենդի շրջանում հատուկ գործողության ընթացքում փոխհրաձգության ժամանակ սպանվել է 2 զինյալ: Ինչպես հայտնում են ուժային կառույցներից, սպանվածներից մեկը «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված զինված խմբավորումներից մեկի ղեկավարն է եղել: Continue reading

Վրաստանի ՊՆ ռազմական ակադեմիան նշել է կազմավորման 23-ամյակը

Ակադեմիան նշել է կազմավորման 23-ամյակը Մայիս 30, 2016 12:09 | RAZM.INFO - Մայիսի 28-ին Գորիում տեղակայված Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիան նշել է կազմավորման 23-ամյակը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Continue reading

Մայիսի 29-ին ՊԲ դիրքերից մեկում հանկարծամահ է եղել զինծառայող

Մայիս 30, 2016 11:01 | RAZM.INFO - Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Continue reading