ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման համար հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Կրտսեր մասնագետների հետ զրույց «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնում

Կրտսեր մասնագետների հետ զրույց «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնում

Սրանով նախատեսվում է նաև ավելի արդյունավետ օգտագործել զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում:

Մրցույթը հայտարարվում է հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն:

Ծրագրավորում (Software development) • MSCD Web Application
• C/C++ Developers Certifications:
• C Programming Language Certified Associate (CLA)
• C Certified Professional Programmer (CLP)
• C Certified Senior Programmer (CLS)
• C++ Certified Associate
• Programmer (CPA)
• C++ Certified Professional
• Programmer (CPP)
• C++ Certified Senior Programmer (CPS)
• C# Desktop Application Development Certifications:
• Microsoft Certified Solution Expert (MCSE)
• Microsoft Certified Solution Developer (MCSD)
• Microsoft Certified Solution Associate (MCSA)
• Java Developers Certifications:
• Oracle Certified Professional
• Oracle Database SQL Expert!
Ցանցային ադմինիստրատոր (System administrator) • Linux – LPI–2
• Windows – MSCA (Windows Server 2008, 2012)
Ցանցեր (Networks) • CCNA (Cisco Certified Network Associate)
• CCNP (Cisco Certified Network Professional)
Կիբերանվտանգություն (Cybersecurity) • CompTIA Security +
• CCNA Security
• Cisco Cyber Security

Մրցույթում հաղթած զորակոչիկներն ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈւ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) [email protected] էլ հասցեով: Հեռախոս +374 10 294416:

Ինչ վերաբերում է «Հայ Տեք» կենտրոնին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը և «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն նախաձեռնել էին «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման նախագիծ, որի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Այս մասին հայտնի է դարձել 2015-ի հունիսին, իսկ կենտրոնն իր գործունեությունը սկսելու էր 2015-ի վերջին քառորդից սկսած:

2016-ի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան, որտեղ քննարկվել են մասնավորապես ընկերության տարածքում «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնի գործարկման հարցերը:

Իսկ ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ելնելով իր առջև դրված խնդիրներից՝ «Հայ Տեք» կենտրոնն ունի գործունեության չորս հիմնական ուղղություն.

  • Ուսումնական և որակավորման դեպարտամենտ, որը նույնականացնում և հավաստագրում է նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքները՝ նրանցից լավագույններին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հատուկ աշխատանքների և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակման մեջ ներգրավելու նպատակով:
  • Լուծումների մշակման դեպարտամենտ, որը զբաղվում է ՀՀ պաշտպանական համակարգում հատուկ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացմամբ, տեխնիկական առաջադրանքների մշակմամբ և փորձաքննությամբ:
  • Կիբերանվտանգության դեպարտամենտ, որը հանդես է գալիս որպես հարթակ կիբերանվտանգության խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար:
  • Ինկուբացիոն դեպարտամենտ: Կենտրոնի շրջանակում հիմնվել է ռազմական ինկուբատոր, որտեղ մասնավոր թիմեր և ընկերություններ իրենց գործունեությունն են ծավալում: Նրանք ներգրավվում են պաշտպանական ոլորտի խնդիրների լուծման գործում, ինչպես նաև ձեռք բերված փորձը կիրառում քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար։

Կենտրոնը սերտորեն համագործակցելու է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ դրանց ներգրավելով կենտրոնի կառավարման և խնդիրների իրականացման գործընթացում։

One response to “ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

  1. Pingback: ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *