Մասնագիտացված զորակոչիների մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները:
Մրցույթն անցկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ` պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:
Մրցույթը հայտարարվում է հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբերանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել հետևյալ հղմամբ: Հարցերի, ինչպես նաև ռեզյումեների ուղարկման համար գործում է նաև էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝+374 10 294416:
Հիշեցնենք, որ նման մրցույց հայտարարվել էր նաև 2016 թ. ամառային զորակոչի ընթացքում:
Ինչ վերաբերում է «Հայ տեք» կնետրոնին՝ ապա վերջինիս ստեղծման մասին հայտնի էր դարձել 2015-ի հունիսին, իսկ կենտրոնն իր գործունեությունը սկսելու էր 2015-ի վերջին քառորդից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարարության և «ԵրՄՄԳ» ՓԲԸ նախաձեռնությամբ:
Կնետրոնի նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Կնետրոնի և գործունության ոլորտների մասին առավել մանրամասն դիտեք նշված հղումով: